ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․ /Նովոստի-Արմենիա/․ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հունվարի 13–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Հայտնի աստղային Քարդաշյան ընտանիքի քույրերից մեկը` Քորթնի Քարդաշյանն իր հետևորդների հետ կիսվել է իր կողմից պատրաստված հայկական փախլավայի լուսանկարներով:
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը սպառնացել են տալ սկանդալային հարցազրույց, եթե նրանց թույլ չտան հեռանալ թագավորական ընտանիքից։
Երևանը 1000 հատ մետաղական աղբաման է գնել. մեկ աղբամանն արժե 138 հազ. դրամ։
Rynair ավիաընկերության կողմից հունվարի 14-ին գործարկվող Իտալիայից Հայաստան չվերթերը կհետաձգվեն գործադուլի պատճառով։Քաղավիացիան հայտնել
է Միլան–Երևան–Միլան և Հռոմ–Երևան–Հռոմ չվերթերի իրականացման նոր ժամանակացույցը
Ազգությամբ ադրբեջանցի, օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ։-0-