Սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի՝ գիշերը հասնելով +14-ի. Հիդրոմետ

30.06.2025, 15:45
Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ
Սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի՝ գիշերը հասնելով +14-ի. Հիդրոմետ

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․  Հունիսի 30-ին Երևանում ցերեկը սպասվում է +26 աստիճան, հուլիսի 2-ի և 5-ի երեկոյան, հուլիսի 3-ին գիշերը և երեկոյան, հուլիսի 4-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17- 20մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18մ/վ։

Հուլիսի 1-ին, 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հանրապետության տարածքում` հունիսի 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ հորդառատ։ Հուլիսի 1-ին, 3-5-ին գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։


Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 1-ին նույնքան կբարձրանա։