ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը սպառնում են մեծ հեռուստատեսային հարցազրույց տալ, եթե նրանց թույլ չտան հրաժարվել բրիտանական թագավորական ընտանիքի անդամների պարտավորություններից։ Այս մասին գրում է The Sun–ը, հաղորդում է gazeta.ru–ն։
Աղբյուրի խոսքով, Մեգանն արդեն կապվել է ամերիկյան խոշոր հեռուստաալիքների` ABC–ի, NBC–ի և CBS–ի, ինչպես նաև հայտնի հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրիի հետ։
Նշվում է, որ բրիտանական թագավորական ընտանիքը չի ցանկանում, որպեսզի իրենց ներքին խոհանոցը հրապարակվի։
Աղբյուրը նշել է, որ Մեգանն ու Հարրին մտադիր են պատմել «իրենց պատմությունը», այդ թվում` այն մասին, որ Մեգանին ստիպել են լռել ու չխոսել շատ փաստերի մասին։
Նշվում է, որ ամուսիններն իրենց ընտանիքում բախվել են ռասիզմի և սեքսիզմի հետ։–0–