Քաղավիացիան հայտնում է Միլան–Երևան–Միլան և Հռոմ–Երևան–Հռոմ չվերթերի իրականացման նոր ժամանակացույցը

13.01.2020, 22:25
Քաղավիացիան հայտնում է Միլան–Երևան–Միլան և Հռոմ–Երևան–Հռոմ չվերթերի իրականացման նոր ժամանակացույցը
Քաղավիացիան հայտնում է Միլան–Երևան–Միլան և Հռոմ–Երևան–Հռոմ չվերթերի իրականացման նոր ժամանակացույցը

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․ /Նովստի-Արմենիա/․ Rynair ավիաընկերության կողմից հունվարի 14-ին գործարկվող Իտալիայից Հայաստան չվերթերը կհետաձգվեն գործադուլի պատճառով։

Իտալիայի Օդային երթևեկության կառավարման որոշ արհմիությունների կողմից հայտարարվել է սույն թվականի հունվարի 14-ին գործադուլ՝ չորս ժամ տևողությամբ, այս մասին հայտնում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի մամուլի ծառայությունը։

Այն նախատեսվում է սկսել Իտալիայի տեղական ժամանակով ժամը 13:00-ից մինչև 17:00, որի ընթացքում մի շարք թռիչքներ չեղարկվելու են:

«Հաշվի առնելով այն փաստը, որ հունվարի 14-ին նախատեսվում է իրականացնել Ryanair ավիաընկերության առաջին թռիչքները դեպի Զվարթնոց օդանավակայան Իտալական Հռոմ և Միլան քաղաքներից, ուստի անհրաժեշտություն է առաջացել թռիչքները իրականացնել ուշացումներով, նախապես սահմանված չվացուցակի ապահովման անհնարինության պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Համաձայն Ryanair ավիաընկերությունից ստացված տեղեկատվության՝

Միլան – Երևան FR4456 չվերթը Միլանի օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին Միլանի ժամանակով ժամը 08:40-ին:

Երևան – Միլան FR4457 չվերթը Զվարթնոց օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին տեղական ժամանակով ժամը 16:20-ին: ​

Հռոմ – Երևան FR4454 չվերթը Հռոմի օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին Հռոմի ժամանակով ժամը 17:00-ին:

Երևան – Հռոմ FR4455 չվերթը Զվարթնոց օդանավակայանից կմեկնի հունվարի 15-ին տեղական ժամանակով ժամը 00:20-ին: ​ ​

«Ուղեւորներին հորդորում ենք հետեւել Ryanair-ի կողմից ստացվող հաղորդագրություններին»,- նշվում է կոմիտեի հաղորդագրության մեջ։

Ինչպես այսօր հայտնել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, Իտալիայի ավիացիոն ոլորտի աշխատակիցների գործադուլը կարող է հանգեցնել խափանումների Ryanair–ի աշխատանքում։-0-