Երաժշտության դասեր, որոնք հիշվել են. «Նովոստի-Արմենիա»-ի հարցման արդյունքները
12.11.2025,
10:56
«Նովոստի-Արմենիա»-ի Telegram ալիքում անցկացված հարցումը ցույց է տվել, որ ոչ բոլորն են երաժշտական կրթություն ստացել փոքր տարիքում, բայց շատերի մոտ պահպանվել են նոտաների և գամմաների մասին հիշողությունները
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Նովոստի-Արմենիա»-ի Telegram ալիքում անցկացված հարցումը ցույց է տվել, որ ոչ բոլորն են երաժշտական կրթություն ստացել փոքր տարիքում, բայց շատերի մոտ պահպանվել են նոտաների և գամմաների մասին հիշողությունները։
Հարցմանը մասնակցած 1633 հարցվածներից՝
- 7%-ը սովորել է ջութակ,
-2 8%-ը սովորել է այլ երաժշտական գործիքներ,
-55%-ը ընդհանրապես երաժշտությամբ չի զբաղվել։
Հետաքրքիր փասստ հարցվածների 10%-ը կարծում է, որ ջութակ նվագել չի նշանակում ջութակով «տանջվել»։
Կարելի է եզրակացնել, որ ջութակը մոտ է հայի հոգուն և շարունակում է հարգանք վայելել նույնիսկ նրանց շրջանում, ովքեր փոքր տարիքում ավելի շատ զբաղվել են սպորտով կամ կերպարվեստով։

