Ամենայն Հայոց Կաթողիկոսը կվերաօծի Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցին

29.10.2015, 20:07
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վիրահայոց թեմի հրավերով հոկտեմբերի 31–ին կմեկնի Վրաստան:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կվերաօծի Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցին

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վիրահայոց թեմի հրավերով հոկտեմբերի 31–ին կմեկնի Վրաստան, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Հոկտեմբերի 31-ին Թբիլիսիում Վեհափառ Հայրապետը կհանդիսապետի վերանորոգված Սուրբ Գևորգ եկեղեցու վերաօծման արարողությունը:

Այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցելու են Մայր Աթոռ Ս© Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ© Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը« Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ© Հովնան եպիսկոպոս Հակոբյանը« Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ© Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը« Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ© Շահե վարդապետ Անանյանը« Նորին Սրբության գավազանակիր Հոգեշնորհ Տ© Աղան աբեղա Երնջակյանը և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ© Վահրամ քահանա Մելիքյանը: -0-