Հայաստանը կդյուրացնի երեխայի խնամքի նպաստի ձևակերպման ընթացակարգը
11.11.2015,
13:49
ՀՀ խորհրդարանը չորեքշաբթի առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական նպաստների մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները։

ԵՐԵՎԱՆ. 11 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ խորհրդարանը չորեքշաբթի առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական նպաստների մասին» օրենքում նախատեսված փոփոխություններ, հայտնում է arka.am-ը։
Ինչպես փոփոխությունները ներկայացնելիս նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, փոփոխությունները նպատակաուղղված են երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունքների դադարեցման և վերականգնման, նպաստի վճարների դադարեցման ու վերականգնամը հարցերի կոնկրետացմանը, ինչպես նաև վճարների հետ կապված այլ հարցերին։
«Փոփոխությունները բացառապես անդրադառնում են մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքի տրամադրման հարցին և ուղղված են նպաստի ձևակերպման համար թղթային քաշքշուկը կրճատելուն», – ասաց Ասատրյանը։
Նախարարը նշեց, որ նպաստը վճարվելու է 2016 թ.–ի հունվարի 1–ից։
Նրա խոսքով` երեխայի խնամքի նպաստ ստանալու համար կարևոր պայման է, որպեսզի ծնողներն ու երեխան գրանցված լինեն միևնույն հասցեում։
Խոսելով երեխայի խնամքի նպաստների համակարգի մասին` նախարարը նշեց, որ 2016 թ.–ից, փաստորեն, ներդրվում է նախածննդյան և հետծննդյան նպաստի համակարգը, այդ թվում` չաշխատող մայրերի համար։
«Եթե մինչև հիմա հղիության և ծննդաբերության նպաստը (այսպես կոչված նախածննդյան և հետծննդյան նպաստ) գործում էր միայն աշխատող մայրերի համար, ապա 2016 թ.–ի հունվարի 1–ից այն կտարածվի նաև չաշխատող մայրերի վրա, ինչը թույլ կտա նրանց բոլորին կանգնեցնել հաշվառման, ժամանակին տրամադրել բժշկական աջակցություն և, որպես արդյունք, ապահովել ժողովրդագրական աճ»,– ասաց Ասատրյանը։
Նախարարի խոսքով` պահպանվում է երեխայի ծննդյան համար վճարվող միանվագ նպաստը, որը վճարում է յուրաքանչյուր երեխայի համար` անկախ այն փաստից` աշխատում է մայրը, թե ոչ։ Մասնավորապես, այն առաջին և երկրորդ երեխայի համար կազմում է 50 հազարական դրամ, երրորդ և չորրորդ երեխայի համար վճարվում է 1 մլն դրամ, իսկ հինգերորդ և մնացած երեխաների համար` 1,5 մլն դրամ։
Նա նշեց, որ աշխատող մայրերի համար գործում է նաև երեխայի խնամքի պատճառով աշխատունակության ժամանակավոր կորստի նպաստը, որը կազմում է 18 հազար դրամ և տրամադրվում է երկու տարվա ընթացքում, եթե մայրը դուրս չի գալիս աշխատանքի։ Միաժամանակ չաշխատող մայրերը նման նպաստ չեն ստանում։
Ինչպես նշեց նախարարը, կա նաև մինչև 18 տարեկան երեխաների խնամքի նպաստ, սակայն այն տրամադրվում է միայն սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնք աղքատության նպաստ են ստանում։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Նաիրա Զորաբյանն իր հերթին անհրաժեշտ համարեց չաշխատող մայրերի համար հավասար պայմանների ստեղծումը երկու տարվա ընթացքում երեխայի խնամքի նպաստ ստանալու հարցում, որը կազմում է ամսական 18 հազար դրամ։
«Պետք է հավասար պայմաններ լինել բոլորի համար, ավելին, որ երկրում բարդ պայմաններ են, երբ աշխատանքի տեղավորվելու հարցը բավականին խնդրահարույց է։ Մենք օրենսդրության մեջ փոփոխություններ ենք առաջարկել նրանց իրավունքները հավասարեցնելու և չաշխատող մայրերին նպաստ տրամադրելու համար։ Կարծում եմ, որ գումարը չնչին է երիտասարդ մայրերի խնդիրները լուծելու համար, սակայն նաև կարծում ենք, որ նրանք չպետք է զրկվեն անգամ այդ չնչին գումարից», – ասաց Զոհրաբյանը։ –0–