Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը

02.02.2021, 15:37
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սիրտ–անոթային հիվանդություններից է։ Վիճակագրական տվյալներով` հիպերտոնիայով տառապում է Երկիր մոլորակի յուրաքանչյուր 5–րդ բնակիչը։

Հիպերտոնիան դառնում է միլիոնավոր մարդկանց կյանքի «ուղեկիցը» և ավելացնում է սրտային անբավարարության,  ինֆարկտի, ուղեղի կաթվածի զարգացման ռիսկը, երիկամների հետ խնդիրները։ Այս հիվանդության պատճառով մարդիկ ստիպված են ամեն օր ընդունել դեղորայք, սակայն կան մթերքներ, որոնք կարող են օգնել այս հիվանդության դեմ պայքարում։ Գիտնականները բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզել են, որ սննդամթերքում կան նյութեր, որոնք անհրաժեշտ են հիպերտոնիկներին։

Յուղազրկված կաթնաշոռ

 - рис.1

Յուղազրկված կաթնաշոռն ամրապնդում է սիրտը, նպաստում է անոթների լայնացմանը։ Յուղազրկված կաթնաշոռը կալցիումի, մագնիումի, կալիումի աղբյուր է։ Ամեն օր հարկավոր է ուտել շուրջ 100 գրամ կաթնաշոռ։

Կարմիր բուլղարական պղպեղ

 - рис.2

Կարմիր բուլղարական պղպեղը պարունակում է С վիտամինի ռեկորդային քանակություն։ Հիպերտոնիկները պետք է օրական օգտագործեն մեծ քանակությամբ կարմիր բուլղարական պղպեղ։ Օրական 2 թարմ պղպեղ ուտելու դեպքում դուք կբավարարեք օրգանիզմի С վիտամինի պահանջարկը։

Սաղմոն

 - рис.3

Սաղմոնը օմեգա 3 ճարպաթթուների աղբյուր է և օգնում է նվազեցնել զարկերակային բարձր ճնշումը։ Հարկավոր է օգտագործել շաբաթական 3 անգամ 100–150 գրամ։

Վարսակաձավարով շիլա

 - рис.4

Հիպերտոնիկները պետք է ամեն առավոտ ուտեն վարսակաձավարով շիլա։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վարսակաձավարը հարուստ է սելենով, այն մեծ քանակությամբ բջջանյութ է պարունակում։

Դդմի կորիզներ

 - рис.5

Դդմի կորիզները հարուստ են ցինկով, դրանք օգնում են ինֆարկտի կանխարգելման գործում։ Օրական բավարար է օգտագործել մոտ 20 գրամ դդմի կորիզ։

Կակաո

 - рис.6

Կակաոն լավացնում է անոթների վիճակը։ Սակայն այն բարձր կալորիականություն ունեցող ըմպելիք է։ Բավարար է շաբաթվա ընթացքում խմել 1–2 բաժակ, ոչ ավել։

Յուղազրկված կաթ

 - рис.7

Յուղազրկված կաթը պարունակում է կալիում, կալցիում, մագնիում, վիտամիններ և օգտակար է հիպերտոնիկներին։ Կարելի է օրական խմել մինչև 3 բաժակ յուղազրկված կաթ։

Դառը շոկոլադ

 - рис.8

Դառը շոկոլադն ամրապնդում է սրտամկանը, պարունակում է հակաօքսիդանտներ և կարող է 5–10 մմ–ով իջեցնել ճնշումը։ Խորհուրդ չի տրվում օգտագործել մեծ քանակությամբ դառը շոկոլադ։

Նուշ

 - рис.9

Նուշը պարունակում է մոնոճարպեր և նվազեցնում է խոլեստերինի մակարդակը։ Նուշը պարունակում է նաև կալիում, մագնիում, վիտամին Е, այս ամենն անհրաժեշտ է ճնշումն իջացնելու համար։

Կանաչ թեյ

 - рис.10

Կանոնավոր օգտագործման դեպքում կանաչ թեյը լուծում է խոլեստերինային խցանները։ Այն պարունակում է հակաօքսիդանտներ, խոչընդոտում է օրգանիզմի ծերացման գործընթացին։ Ճապոնիայում գրեթե չկա հիպերտոնիա հիվանդությունը, այդ երկրում ամենից շատն են խմում կանաչ թեյ։–0-