410.04
4.03
388.59
+18
Եղանակը Երևանում
Հայ

Թուրինջի 7 օգտակար հատկություններ, որոնց մասին անհրաժեշտ է իմանալ

12:35
10 Ապրիլի 2021
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Թուրինջը հայտնի է նիհարելու համար իր օգտակար հատկություններով, ուստի հաճախ այն ասոցացվում է հենց դիետաների հետ, որոնք օգնում են ազատվել ավելորդ քաշից:

Սննդարար նյութերի քանակը թուրինջում տպավորիչ է. 100 գրամում 42 կիլոկալորիա, 1 գր սպիտակուց, 31 մգր վիտամին C (օրական նորմայի 50 տոկոսը), 13 մկգ ֆոլաթթու, 135 մգր կալիում, 22 մգր կալցիում, 9 մգր մագնեզիում, 2 գր բջջանյութ, վիտամիններ B1 և B6: Բացի այդ, այն հարուստ է մի շարք հակաօքսիդանտներով: Գրեյպֆրուտի վարդագույն և կարմիր տեսակները պարունակում են նաև կարոտինոիդներ՝ լիկոպին և բետա-կարոտին:

Ահա թուրինջի ամենահայտնի օգտակար հատկություններից մի քանիսը.

Ավելորդ քաշի դեմ պայքարի օգնական

Սան Դիեգոյում Սկրիպսի հիվանդանոցում Բուժիչ սննդի հետազոտական կենտրոնի կեղմից (Nutrition and Medical Research Center at Scripps Clinic) անցկացված հետազոտությանը մասնակցել է 90 մարդ, որոնց բաժանել են երեք խմբի:

Առաջին խումբը օրը երեք անգամ սնունդ ընդունելուց առաջ ուտում էր կես թուրինջ: Երկրորդ խումբը օրը երեք անգամ սնունդից առաջ խմում էր թուրինջի հյութ: Երրորդ խումբը թուրինջ չէր ուտում:

Որևէ այլ փոփոխություն նրանց սննդակարգում չի արվել: Արդյունքները ցույց են տվել, որ առաջին երկու խմբերի անդամները 12 շաբաթվա մեջ նիհարել են միջինը 1,5 կգ-ով, մինչդեռ երրորդ խմբում մասնակիցների քաշը մնացել է անփոփոխ: Բացի այդ, գիտնականները առաջին երկու խմբերի անդամների մոտ արձանագրել են արյան մեջ ինսուլինի ավելի ցածր մակարդակ, ինչը կապված է քաշի ինտենսիվ նվազման հետ:

Ինսուլինի հանդեպ դիմադրողականություն

Թուրինջը պարունակում է այնպիսի հակաօքսիդանտներ, ինչպիսին է նարինգենինը, որոնք բարելավում են ինսուլինի հանդեպ զգայողականությունը և օգնում առողջ քաշ պահպանել: Գիտնականները պարզել են, որ նարինգենինը խթանում է ճարպի այրումը՝ կուտակելու փոխարեն: Բացի այդ, հաստատվել է, էր թուրինջն օգնում է նվազեցնել արյան մեջ ինսուլինի քանակը նույնքան արդյունավետ, որքան մետֆորմինը:

Ախորժակի ճնշում

Երբ ինսուլինի հանդեպ զգայունությունը բարձր է, և օրգանիզմը վերահսկում է արյան մեջ շաքարի մակարդակը, բջիջները դառնում են ավելի զգայուն սնունդից ստացվող նյութերի հանդեպ: Այդ ամենի շնորհիվ՝ այն ամենը, ինչ մենք ուտում ենք, առավել արդյունավետ է այրվում, ինչը նպաստում է առողջ ախորժակին:

Загружается новость ... "Лево"

Խոլեստերինի մակարդակի կարգավորում

Թուրինջում առկա պեկտինի լուծվող մանրաթելերի շնորհիվ՝ այս միրգը դուրս է բերում խոլեստերինն աղիներով: Երուսաղեմի հրեական համալսարանում (Hebrew University in Jerusalem) անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ կարմիր թուրինջն ամեն օր 30 օրվա ընթացքում նվազեցնում է ցածր խտության ճարպապրոտեինային խոլեստերինը 20,3 տոկոսով և եռագլիցերիդները՝ 17,2 տոկոսով: Իսկ դեղին թուրինջը նույն ռեժիմով նվազեցնում է ՑԽՃՊ-ն 10,7 տոկոսով և եռագլիցերիդները՝ 5,6 տոկոսով:

Սիրտ-անոթային հիվանդություններ

Հակաօքսիդանտների և կալիումի շնորհիվ՝ թուրինջն պահպանում է անոթային անցանելիությունը, կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդայը, խթանում է քաշի նվազեցումը, ինչպես նաև նվազեցնում է ՑԽՃՊ խոլեստերինի և եռագլիցերիդների մակարդակը: Այս ամենը պաշտպանում է սիրտը:

Փորկապություն

Թուրինջի թթվայնությունն օգնում է լեղիի արտադրմանը, ինչը բջջանյութի հետ միասին բարելավում է մարսողական գործընթացները:

Իմունային համակարգի պահպանում

C վիտամինի և այլ հակաօքսիդանտների նշանակալի պարունակության շնորհիվ՝ այս միրգն օգնում է իմունային համակարգին ինֆեկցիաների դեմ պայքարում: Բացի այդ, այն ունի հակաքաղցկեղային հատկություններ, նվազեցնում է երիկամներում և լյարդում քարերի ձևավորման ռիսկը և արդյունավետ է հեպատիտ C-ի կանխարգելման համար:

Դեղորայքը և թուրինջը

«Կանադայի բժշկական միության» ամսագրի (Canadian Medical Association Journal) հոդվածում նշվում է ավելի քան 85 դեղորայք, որոնք կարող են փոխազդել թուրինջի հետ, ընդ որում, նման փոխազդեցության 43 դեպքում առկա են լուրջ հետևանքներ: Ուստի դեղորայք ընդունելու դեպքում, մինչ թուրինջը սննդակարգի մեջ ներառելը, պետք է խորհրդակցել բժիշկի հետ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով