ՌԴ նախկին փոխվարչապետ Բորիս Նեմցովի դուստրը նշանվել է հայի հետ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ընդամենը մի քանի օր առաջ, Tatler–ի digital ավարտական երեկոյի ժամանակ, Դինա Նեմցովան հիշում էր իր դպրոցական առաջին սիրահարվածությունն ու պատմում, որ արդեն երեք տարուց ավել է` հանդիպում է Դմիտրի Մաթևոսովի հետ, գրում է tatler.ru-ն։
Իսկ արդեն հուլիսի 1–ին քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դուստրը Instagram–ի հետևորդներին է հայտնում ուրախալի լուր` նա նշանվել է Դմիտրիի հետ։ Նրանք միասին են սովորել դպրոցում, հետո` լիցեյում։
«Ընդունում եմ շնորհավորանքներ», – գրել է Դինան` հրապարակելով նշանադրության մատանիով ձեռքը։
Դինայի խոսքով, Դմիտրին ամուսնության առաջարկություն է արել` պահպանելով 2 մետր սոցիալական հեռավորություն։ Նա ընտրել է շատ գեղեցիկ վայր` այգի անտառի մեջտեղում։
«Մենք շատ երջանիկ ենք», – գրել է Նեմցովան։
Ապագա զոքանչի սիրտը հանգիստ է;
«Ինտելիգենտ, խելացի տղա է», – նշել է Եկատերինա Օդինցովան։
Հարսանիքը նախատեսված է 2021թ.–ի հուլիսին։–0–