24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

02.12.2020, 10:45
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

Загружается новость ... "Лево"

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. դեկտեմբերի 3-ին ժամը 09:00-ից մինչև դեկտեմբերի 4-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Հալաբյան 22-38 զույգ համարների, Հալաբյան 44-համարի, Մարգարյան 5, 7 համարների, «Կենտրոն» հեռուստաալիքի, Ալիխանյան Եղբայրներ փողոցի, Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտի և դրանց կից հանրային բաժանորդների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:–0–