«Նվեր Հայաստանից». Քարդաշյանն այցելել է Վատիկան ու ցույց տվել Հայաստանից ստացված նվերը (ՖՈՏՈ)
30.06.2021,
14:49
«Նվեր Հայաստանից». Քարդաշյանն այցելել է Վատիկան ու ցույց տվել Հայաստանից ստացված նվերը.ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը իր հանգիստն է վայելում Իտալիայում, որտեղ լուսանկարներ է հրապարակում Instagram–ի իր էջում։
Նա նաև այցելել է Վատիկան, որտեղից լուսանկարներ է հրապարակել Instagram–ի story–ում։
Հրապարակված լուսանկարներում Քարդաշյանն առանձնահատուկ նշել է Հայ ուղղափառ եկեղեցու պատրիարք Եղիշե Տերտերյանին պատկանած ոսկյա պանակեն (եպիսկոպոսական կրծքի զարդ), որի լուսանկարը հրապարակելով գրել է․ «Նվեր Հայաստանից»։–0–