Մահացել է Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը
03.07.2020,
15:27
Մահացել է Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Մահացել է հայտնի մարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը` Աբդուլմանապ Նուրմագոմեդովը, ով մարզիչ էր, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Տխուր նորություն ունեմ, ընկերներ։ Այս աշխարհից հեռացավ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը։ Չեչնիայի ողջ ժողովրդի անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Աբդուլմանապ Մահոմեդովիչի ընտանիքին։ Նա հեռացավ մեզանից` թողնելով բարի համբավ և մեծացնելով արժանի սերունդ», – գրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram–ի իր ալիքում։
Հիշեցնենք, որ մայիսին հայտնի էր դարձել, որ Աբդուլմանապ Նուրմագոմեդովն ինսուլտ է ստացել և գտնվում է կոմայի մեջ։–0–