Քիմ և Քորթնի Քարդաշյաններն իրենց երեխաներին մկրտեցին Էջմիածնում (ՎԻԴԵՈ)

07.10.2019, 12:42
Քիմ և Քորթնի Քարդաշյաններն իրենց երեխաներին մկրտեցին Էջմիածնում:
Քիմ և Քորթնի Քարդաշյաններն իրենց երեխաներին մկրտեցին Էջմիածնում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով քրոջ` Քորթնիի և երեխաների հետ գիշերը ժամանել է Երևան, այսօր մկրտել է երեխաներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հաղորդում է news.am–ը։

Քարդաշյանը ժամանել է Հայաստան` մասնակցելու ՏՏ համաշխարհային 23–րդ համաժողովին (WCIT), որն այսօր մեկնարկել է Երևանում։

WCIT–ն անցկացվում է Հայաստանում հոկտեմբերի 6–9–ը։

Загружается новость ... "Лево"

Այս տարի WCIT 2019–ն անցկացվում է «Ապակենտրոնացման ուժ. հեռանկարներ և ռիսկեր» խորագրով։ Համաժողովի ժամանակ քննարկվելու է, թե ինչպես են տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաներն ազդում եկամտի և բարեկեցության, հուսալիության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։

Ակնկալվում է, որ համաժողովին կմասնակցի ավելի քան 2500 մարդ աշխարհի 70 երկրներից, որոնց թվում են ՏՏ ոլորտի խոշորագույն առաջնորդներ և առաջատար ընկերությունների ղեկավարներ, ներդրողներ, քաղաքական գործիչներ և կառավարական պաշտոնյաներ, ձեռներեցներ և գիտնականները։ WCIT 2019–ը բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար աշխարհին ցուցադրելու գիտության և տեխնոլոգիաների ոլորտում առկա հայկական տաղանդն ու հեռանկարները։–0– 

Տեսանյութը` news.am–ի