441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է առաջարկություններ կորոնավիրուսային վարակի մասին

17:03
11 Մարտի 2020
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի–Արմենիա/.Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը`ԿԱՀԿ-ն (OIE) իր պաշտոնական կայքում հրապարակել է COVID-19 կորոնավիրուսային վարակի վերաբերյալ տեղեկատվություն՝ հարցերի և պատասխանների տեսքով, հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Ի՞նչ է COVID-19

(CoV) Կորոնավիրուսներն իրենցից ներկայացնում են ՌՆԹ (ռիբոնուկլեաթթու) պարունակող վիրուսների մեծ ընտանիք: Դրանք կոչվում են կորոնավիրուսներ, քանի որ վիրուսային մասնիկները լիպիդային մեմբրանի շուրջ ունեն բծերի՝ սպիտակուցների, ինքնատիպ «պսակ» (корона):

CoV վարակները տարածված են ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց մոտ: CoV-ի որոշ շտամներ կենդանական են /զոոնոզ/, ինչը նշանակում է, որ դրանք կարող են փոխանցվել կենդանիներից մարդկանց և ընդհակառակը, սակայն կան նաև շատ շտամներ, որոնք կենդանական չեն:

Մարդկանց մոտ CoV-ն կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ՝ սովորական մրսածությունից մինչև այնպիսի ավելի ծանր հիվանդություններ, ինչպիսիք են՝ մերձարևելյան շնչառական սինդրոմը (MERS-CoV հարուցող) և սուր շնչառական համախտանիշը (SARS-CoV հարուցող):

Մանրակրկիտ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ SARS-CoV-ը մարդկանց է փոխանցվել ցիվետից, իսկ MERS-CoV-ը` միասապատավոր ուղտերից:

Загружается новость ... "Лево"

2019թ-ի դեկտեմբերին անհայտ ծագման թոքաբորբի դեպքեր են գրանցվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում:

Որպես այդ հիվանդության հարուցիչ՝ Չինաստանի իշխանությունները գրանցեցին նոր CoV-ը:

Այդ ժամանակվանից ի վեր՝ մարդկանց մոտ COVID-19 հիվանդության դեպքեր են գրանցվել ինչպես Չինաստանի մի շարք նահանգներում, այնպես էլ մի շարք այլ երկրներում՝ մեծամասամբ նրանց մոտ, ովքեր նախկինում այցելել էին Ուհան կամ Հուբեյ:

Վիրուսային տաքսոնոմիայի միջազգային հանձնաժողովը (ICTV) COVID-19 հիվանդությունն առաջացնող CoV-վիրուսն անվանանշել է որպես SARS-CoV-2: Սա վիրուսի գիտական ավանումն է: Վիրուսը կարող է կոչվել նաև «COVID-19 վիրուս» կամ «COVID-19-ի համար պատասխանատու վիրուս»: Իսկ COVID-19- ը վերաբերում է վիրուսով առաջացած հիվանդությանը:

Պատասխանատու են արդյո՞ք կենդանիները COVID-19-ի առկայության համար

Հավանաբար, COVID-19-ի առավել գերակշռող փոխանցման ձևը մեկ անձից մեկ այլ անձին փոխանցումն է:

Առկա տվյալները թույլ են տալիս ենթադրելու, որ COVID-19 վիրուսը կենդանական ծագում ունի: Ընթացիկ հետազոտությունները շատ կարևոր են՝ հիվանդության առկայության և տարածման կենդանական սկզբնաղբյուրները հայտնաբերելու (այդ թվում՝ ներգրավված կենդանիների տեսակները) և այս հիվանդության տարածման հարցում այդ կենդանի պահոցների /ռեզերվուար/ հավանական դերը հաստատելու համար:
Այդուհանդերձ, ներկայումս հիվանդության առաջացման կենդանական սկզբնաղբյուրը առավել հստակ որոշելու և կենդանիներից մարդկանց հիվանդության փոխանցման ուղիները և ձևերը բացատրելու բավարար գիտական ապացույցներ չկան:

Գենետիկական հաջորդականության տվյալները ցույց են տալիս, որ COVID-19 վիրուսը սերտորեն կապված է այլ CoV-ի հետ, որը շրջանառվում է (Rhinolophus) չղջիկների բնակատեղերում:

Загружается новость ... "Право"

Կա հավանականություն, որ այս հիվանդությունը մարդուն փոխանցվելու հարցում ներգրավված է եղել միջանկյալ՝ «միջնորդ», վարակակիր:

Հիվանդության փոխանցման սկզբնաղբյուր հանդիսացող կենդանիներին պարզելու նպատակով իրականացվող գիտական հետազոտություների առաջնահերթ խնդիրները քննարկվել են COVID-19-ի վերաբերյալ ԿԱՀԿ (OIE) ոչ ֆորմալ խորհրդատվական խմբի նիստում և ԿԱՀԿ (OIE) վայրի կենդանիների հարցերով աշխատանքային խմբի նախագահի կողմից ներկայացվել ԿԱՀԿ հետազոտությունների և նորարարությունների գլոբալ ֆորումում (2020 թ. Փետրվարի 11-12,):

Կան արդյո՞ք կենդանի կենդանիների կամ անասնաբուծական արտադրանքների հետ կապված նախազգուշական միջոցներ, որոնք անհրաժեշտ է պահպանել

Չնայած COVID-19 վիրուսի ծագման վերաբերյալ գոյություն ունեցող անորոշությանը՝ ԱՀԿ-ն ներկայացրել է առաջարկություններ, որոնց համաձայն, կենդանի կենդանիների, թռչնաբուծական և անասնաբուծական արտադրանքների շուկաներ այցելելիս, անհրաժեշտ է պահպանել հիգիենայի ընդհանուր կանոնները, մասնավորապես՝ կենդանիների և կենդանական ծագման ապրանքների հետ շփումներ ունենալուց անմիջապես հետո պետք է պարբերաբար ձեռքերը լվանալ օճառով և խմելու ջրով, խուսափել ձեռքերով աչքերին, քթին հպվելուց, ինչպես նաև հիվանդ կենդանիների կամ կենդանական ծագման փչացած մթերքների հետ շփումներից: Անհրաժեշտ է հնարավորինս խուսափել ցանկացած շփումներից այն կենդանիների հետ, որոնք կարող են բնակվել նման շուկաներում /օրինակ՝ թափառող շներ, կատուներ, կրծողներ, թռչուններ, չղջիկներ/: Անհրաժեշտ է նաև ուշադիր լինել, որպեսզի որևէ շփում չլինի գետնին կամ արտադրամասերի շինարարական շինություններում և շուկաներում թափված պոտենցիալ վարակ պարունակող կենդանական թափոնների և հեղուկների հետ:

Վարակի տարածման կանխման վերաբերյալ ԿԱՀԿ-ի կողմից հրապարակված ստանդարտ ուղեցույցը ներառում է
այնպիսի ցուցումներ, ինչպիսիք են՝ ձեռքերի կանոնավոր և պարբերաբար լվացումը, հազալիս կամ փռշտալիս բերանը և քիթը արմունկով ծածկելը, խուսափելը սերտ շփումից այն մարդկանց հետ, ովքեր ունեն շնչառական հիվանդության այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են հազը և փռշտոցը: Ինչ վերաբերում է սննդի անվտանգության ապահովման ընդհանուր մեթոդներին, ապա անհրաժեշտ է առանձնակի զգուշություն ցուցաբերել հում մսի, կաթի և կենդանական օրգանների հետ առնչվելիս՝ խոհարարական վերամշակում չանցած սննդամթերքի խաչաձև աղտոտում թույլ չտալու համար:

Загружается новость ... "Лево"

Առողջ կենդանիներից ստացված և պատշաճ կերպով պատրաստված միսը անվտանգ է կիրառման համար:

Ի՞նչ է հայտնի COVID-19-ի և ուղեկից կենդանիների (կոմպանիոն) մասին

COVID-19- ի ներկայիս տարածումը վիրուսի մարդուց-մարդուն փոխանցման արդյունք է: Մինչ օրս չկա որևէ ապացույց առ այն, որ ուղեկից կենդանիները կարող են տարածել հիվանդությունը: Հետևաբար, ներկայումս չկան հիմքեր այդ կենդանիների բարեկեցությունը վտանգող միջոցներ ձեռնարկելու համար:

Հոնկոնգի անասնաբուժության ազգային ծառայությունը ԿԱՀԿ-ին տեղեկացրել է այն մասին, որ վարակված տիրոջ հետ երկար ժամանակ շփման մեջ եղած շնից վերցված նմուշները ցույց են տվել SARS-CoV-2-ի առկայության դրական արդյունք (տես հրատապ ծանուցում (01/03/2020)):

Իրական ժամանակում PCR մեթոդով անցկացված թեստի արդյունքները հաստատել են COVID-19 վիրուսի գենետիկական նյութի առկայությունը: Շան մոտ հիվանդության ոչ մի կլինիկական նշան չի հայտնաբերվել: Ինչպես նաև, չկան ապացույցներ այն մասին, որ շները որոշակի դեր են խաղում տվյալ հիվանդության տարածման գործում: Որոշելու համար, թե արդյո՞ք տարբեր կենդանիներ կարող են տուժել COVID-19 վիրուսից, և եթե այո, ապա ինչպե՞ս նրանք կտուժեն, անհրաժեշտ է անցկացնել հետագա հետազոտություններ:

ԿԱՀԿ-ն կշարունակի տրամադրել թարմացված տեղեկություններ՝ նոր տեղեկատվություն ստանալուն պես:

Ուղեկից կենդանիների տեղափոխման կամ վաճառքի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու անհրաժեշտությունը հաստատող կամ հիմնավորող որևէ ապացույց չկան:

Կան արդյո՞ք նախազգուշական միջոցներ, որոնք պետք է դիտարկել, եթե կենդանին շփվում է COVID-19-ով վարակված կամ վարակի առկայության կասկածի ենթակա անձի հետ

Ներկայումս ապացույցներ չկան, որ ընտանի կենդանիները կամ այլ կենդանիներ կարող են վարակվել COVID-19-ով: Ապացույցներ չկան նաև, որ կենդանիները կարող են զգալի համաճարակային դեր ունենալ մարդկանց մոտ հիվանդության տարածման հարցում: Այնուամենայնիվ, քանի որ շատ հիվանդություններ կարող են կենդանիներից մարդուն փոխանցվել և հակառակը (խոսքը զոոնոզ հիվանդությունների մասին), խորհուրդ է տրվում սահմանափակել COVID-19-ով վարակված մարդկանց շփումը ընտանի կենդանիների և այլ կենդանիների հետ, քանի դեռ վիրուսի մասին ավելի մանրամասն տեղեկություններ հայտնի չեն:

Կենդիներին խնամելիս պետք է պահպանել հիգենիայի այնպիսի տարրական կանոներ, ինչպիսիք են՝ կենդանիների, նրանց կերերի և պարագաների հետ շփվելուց առաջ և հետո ձեռքերը պատշաճ օճառով լավանալը, ինչպես նաև խուսափել կենդանիներին համբուրելուց, թույլ չտալ, որ նրաք լեզվով դիպչեն Ձեզ, և, իհարկե, զերծ մնալ նրանց հետ սննդի համատեղ օգտագործումից:

COVID-19-ի առկայությունը քննության առնելիս՝ պետք է խուսափել ընտանի կենդանիների հետ սերտ շփումներից (հնարավորության դեպքում խնդրեք, որպեսզի ընտանիքի մյուս անդամները հոգ տանեն ձեր կենդանու մասին): Իսկ եթե չկան մարդիկ, որոնց կարող եք փոխանցել Ձեր ընտանի կենդանիներին, ապա անհրաժեշտ է խստորեն պահպանել հիգիենայի կանոնները և նրանց հետ շփվելիս անպայմանորեն դեմքին դիմակ կրել:

Ի՞նչ կարող են անել ազգային անասնաբուժական ծառայությունները՝ կապված ուղեկից կենդանիների հետ 

Հանրային առողջապահությունը և անասնաբուժական ծառայությունները պետք է համատեղ աշխատեն՝ դրսևորելով առողջապահական միասնական մոտեցում, փոխանակեն տեղեկատվություն և անցկացնեն ռիսկերի գնահատումներ այն դեպքում, երբ COVID-19 ունեցող անձը հայտնում է ընտանի կենդանիների կամ այլ կենդանիների հետ իր շփումների մասին:

Եթե ռիսկերի գնահատման արդյունքում որոշում է կայացվում՝ հետզոտել COVID-19-ով վարակված անձի հետ սերտ շփում ունեցած ուղեկից կենդանուն, ապա խորհուրդ է տրվում կիրառել հետազոտման RT-PCR մեթոդը՝ կենդանու բերանի խոռոչից, քթից, ֆեկցիաներից /rectum/ և ուղիղ աղիքից նմուշառումներ կատարելու և հետազոտելու միջոցով:

Չնայած մի կենդանուց մյուսին COVID-19 վարակի անցման և տարածման մասին ապացույցների բացակայությանը՝ հարկավոր է սահմանափակել COVID-19-ի դրական արդյունքներով կենդանու և այլ կենդանիների միջև շփումները:

Ի՞նչ գործողություններ են ձեռնարկվում Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ,OIE) կողմից

Կորոնավիրուսի վերաբերյալ թարմ տեղեկատվության հավաքագրման և փոխանակման նպատակով՝ ԿԱՀԿ-ն մշտական կապի մեջ է գտնվում Ասիայի և Օվկիանիայի իր տարածաշրջանային ներկայացուցչությունների, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ԿԱՀԿ-ի պատվիրակի և Ազգային անասնաբուժական ծառայության, վայրի կենդանիների գծով ԿԱՀԿ-ի աշխատանքային խմբի, ինչպես նաև ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ-ի) հետ: ԿԱՀԿ-ն սերտորեն համագործակցում է տվյալ հիվանդության սկզբնաղբյուրի բացահայտմանն ուղղված ընթացիկ հետազոտությունների և ուսումնասիրությունների գործնթացում ներգրավված փորձագետների ցանցի հետ։ Միաժամանակ իրականացվում է ասեկոսեների և ոչ պաշտոնական տեղեկատվության ամենօրյա մոնիթորինգ:

Հաշվի առնելով մարդկանց և կենդանիների մոտ՝ COVID-19-ի և մարդկանց մոտ հանդիպող այլ վարակիչ հիվանդությունների առաջացման միջև առկա նմանությունը՝ ԿԱՀԿ-ի ոչ պաշտոնական խորհրդատվական խումբը խորհուրդ է տալիս աշխատանքներ տանել վայրի կենդանիների սպառման դինամիկայի ուսումնասիրության ուղղությամբ՝ հիվանդության հետագա տարածման ռիսկի նվազեցման ռազմավարություն մշակելու նպատակով:

Այս համատեքստում՝ որո՞նք են անասնաբուժական մարմինների պարտավորությունները միջազգային համագործակցության ոլորտում

Կենդանիների մոտ COVID 19 վիրուսի հայտնաբերումը համապատասխանում է WAHIS տեղեկատվական համակարգում ԿԱՀԿ ծանուցման չափանիշներին՝ ԿԱՀԿ-ի անասնաբուժասանիտարական Կոդեքսի՝ ցամաքային կենդանիների մոտ անսպասելիորեն ի հայտ եկած արտառոց հիվանդություններին վերաբերող դրույթներին համապատասխան:

Ուստի, կենդաննիների մոտ COVID-19-ի հայտնաբերման ցանկացած դեպքի մասին պետք է անհապաղ ծանուցել Կենդանիների առողջության համաշխարհային կազամեկրպությանը (ներառյալ տեղեկատվություն կենդանու տեսքի, ախտորոշիչ թեստերի և համապատասխան համաճարակաբանական իրավիճակի մասին)։
Ռիսկերի մասին համաձայնեցված և նպատակահարմար իրազեկում և ռիսկի վերահսկում ապահովելու համար կարևոր է, որ անասնաբուժական մարմինները լինեն տեղեկացված և սերտորեն համագործակցեն առողջապահական և վայրի կենդանիների համար պատասխանատու մարմինների հետ:

Կարևորն այն է, որ COVID-19-ի նկատմամբ վախը հանգեցնում է ընտանի կամ վայրի կենդանիների նկատմամբ անընդունելի միջոցների օգտագործմանը, ինչը կարող է հարվածի տակ դնել նրանց բարեկեցությունն ու առողջությունը, ինչպես նաև բացասական ազդեցություն ունենալ կենսաբազմազանության վրա:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար