Դալուզյանն Ամստերդամի հիվանդանոցում կանցկացնի ևս մի քանի օր. ՀՀ դեսպանություն

31.05.2019, 18:54
Հայ ծանրորդ Մել Դալուզյանն Ամստերդամի հիվանդանոցում կանցկացնի ևս մի քանի օր:
Դալուզյանն Ամստերդամի հիվանդանոցում կանցկացնի ևս մի քանի օր. ՀՀ դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայ ծանրորդ Մել Դալուզյանն Ամստերդամի հիվանդանոցում կանցկացնի ևս մի քանի օր, հաղորդում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։

Загружается новость ... "Лево"

Հիեցնենք, որ  հայ տրանսգենդեր ծանրորդ Մել Դալուզյանը (նախկինում` ծանրորդուհի Մելինե Դալուզյան) դանակահարվել է` փորձելով կանգնեցնել Նիդեռլանդների Albert Heijn սուպերմարկետը կողոպտող հանցագործներին։ Օգնության գալու ընթացքում հանցագործներից մեկը դանակի հարվածներ է հասցրել Դալուզյանին։ Այժմ մարզիկը հիվանդանոցում է։«Տեղեկացնում ենք, որ ավազակային հարձակման հետևանքով վիրավորում ստացած ՀՀ քաղաքացի Մ.Դալուզյանը, ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, ուր գտնվում է մինչ 

այս պահը։ Դեսպանության տրամադրության տակ եղած տեղեկատվության համաձայն, նա հիվանդանոցում կանցկացնի ևս մի քանի օր», – նշվում է դեսպանության Facebook–յան էջում։

Դալուզյանը Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է։ Նա երեք տարի առաջ քաղաքական ապաստան է ստացել Նիդերլանդներում։–0–