Ալեքսիս Օհանյանը հայկական տրամադրությամբ է անցկացնում իր կարանտինը (ՖՈՏՈ)
12:30
29 Մարտի 2020
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Reddit ծառայության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել, թե ինչով է զբաղվում և ինչ է ուտում կարանտինի ժամանակ։
Ամերիկահայ գործորարը տոլմա է պատրաստել և լուսանկարը հրապարակել Instagram-յան իր էջում՝ զարդարելով այն հայկական դրոշով: -0-