414.12
4.76
387.28
+23
Եղանակը Երևանում
Հայ

2021թ.–ին ամուսնացած 9 հայ հայտնիները (ՖՈՏՈ)

14:15
13 Հունվարի 2022

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Գաղտնիք չէ, որ հայ աստղերը մշտապես գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում: Նրանք միշտ ներկայացնում են նորություններ իրենց գործունեության մասին: Սակայն ի տարբերություն արտասահմանյան աստղերի, հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների անձնական կյանքն այդքան էլ բաց չէ:

Ներկայացնում ենք 2021թ.-ին ամուսնացած հայ աստղերին, ովքեր արդեն գտել են իրենց կյանքի երկրորդ կեսին: 

Դերասանուհի, երգչուհի Քրիստինե Եղոյան    

Քրիստինե Եղոյանի ընտրյալը գործարար Սիմոն Խաչատրյանն է: Նա սովորել է թատերական ինստիտուտում և բնակվում է Մոսկվայում։ Զույգն ամուսնացել է 2021 թ.-ի մարտի 10-ին: Քրիստինեն ու իր ընտրյալը Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում պսակադրվելուց հետո հարսանեկան խնջույքը կազմակերպել է ռեստորանային համալիրներից մեկում։ Երեկոն վարել է երգիչ, հաղորդավար Սամվել Գրիգորյանը։ Հարսանեկան խնջույքին երգել են Նարե Գևորգյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Հայկ Դուրգարյանը, իսկ Արամեն իր «Ты лучшая» ռուսերեն երգը կատարել է տորթը կտրելու արարողության ժամանակ։ Ի դեպ, 2021թ.–ին լույս աշխարհ եկավ Քրիստինեի և Սիմոնի առաջնեկը։

Դերասանուհի Եվա Զոհրաբյան

Երիտասարդ, բայց արդեն մի քանի հեռուստասերիալներում նկարահանված Եվան ամուսնացել է 2021 թ.-ի նոյեմբերի 12-ին։ Դերասանուհին առավել հայնտի է դարձել «Ոսկե դպրոց» սիթքոմից։ Հարսի ավանդական սպիտակ շորը Եվան փոխարինել էր կաթնագույն ու շքեղ զգեստով։ Դերասանուհու սիրելին Գևորգն է։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Երևանում։ Հայտնի դերասանուհին ճիշտ է համարում անձնական տարբեր հանգամանքների մասին պարզապես լռել:

Երգչուհի Սոնա Ռուբենյան

Сона Рубенян

Նոյեմբերի 27-ին, երգչուհի Սոնա Ռուբենյանի և Էմիլ Դանիելյանի հարսանիքն էր: Արարողության առաջին լուսանկարներն ու տեսանյութերը Instagram-ի իրենց էջերում հրապարակել էին երգչուհու ընկերուհիները: Զույգը պսակադրվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում: Ամիսներ առաջ Էմիլը Սոնային անակնկալ էր մատուցել՝ կազմակերպելով իրենց նշանադրությունը: Էմիլը մարզիչ է, նախկինում զբաղվել է գեղասահքով, մայրը նույնպես առնչություն ունի գեղասահքի հետ: Սոնան և Էմիլը ծանոթացել են ֆիթնես ակուբներից մեկում, որտեղ Սոնան հաճախում էր որպես այցելու: Համացանցը ողողված էր Սոնայի ու նրա ընտրյալի երջանիկ լուսանկարներով, բայց օգտատերերի ուշադրությունից չէր վրիպել Սոնայի յուրօրինակ հարսանեկան զգեստը, որը մեծ քննարկումներ էր առաջացրել։

Երգիչ Սևակ Ամրոյան

Ժողովրդական երգիչ Սևակ Ամրոյանն ամուսնացել է 2021 թ.-ի դեկտեմբերի 8-ին: Ամրոյանի հարսնացուն մինչև վերջերս երկրպագուների համար անհայտ էր, միայն համացանցում հայտնված հարսանեկան նկարներից կարելի էր ենթադրել, թե ով է արտիստի ընտրյալը։ Սևակը երբեք չի uիրել խոսել իր անձնական կյանքի մասին: Նա միայն տարբեր հարցազրույցներում նշել է, որ սիրելի ունի, սակայն այլ մանրամասներ չի ներկայացրել: Նրա ընտրյալը Քրիստինեն է: Սակայն Քրիստինեի մասին այլ մանրամասներ հայտնի չեն: Զույգը միմյանց հավերժ սիրելու խոստում է տվել Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Դերասանուհի Էլեն Սարգսյան

Ֆոտոմոդել, պարուհի, դերասանուհի Էլեն Սարգսյանը, ով լսարանին հայտնի դարձավ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» գեղարվեստական ֆիլմում խուլ ու համր Սոֆիի դերակատարմամբ, ամուսնացել է 2021 թ.-ի մարտի 21-ին: Նրա ընտրյալը Վահան Մարտիրոսյանն է: Դերասանուհին սիրելիի հետ ծանոթացել է աշխատավայրում։ Զույգը պսակադրվել է Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում: Ի դեպ, հենց այդ եկեղեցում էլ մկրտվել է դերասանուհին: Ավելի վաղ հարցազրույցներից մեկում Էլենը նշել էր, որ հայկական հարսանեկան ավանդույթները շատ է սիրում:

Դերասան Վահան Թովմասյան

Դերասան Վահան Թովմասյանը ամուսնացել է 2021 թ.-ի նոյեմբերի 5-ին։ Նրա եղբայրը՝ դերասան Վաչե Թովմասյանը, հրապարակել էր նորապսակների լուսանկարը և շնորհավորել եղբորն ամուսնության առթիվ։ Վահանի սիրելին՝ Ջուլիետտան մասնագիտությամբ դիմահարդար է, աշխատում է հեռուստանախագծերում։ Հենց աշխատանքի բերումով էլ նրանք ծանոթացել են։ Զույգի քավորի պարտականությունները ստանձնել էր դերասան Ռաֆայել Երանոսյանը: Զույգի հարսանիքին ներկա են եղել նաև հայտնիները՝ Գոռ Հակոբյանը՝ կնոջ՝ Հրուշի հետ, Գրիգն ու Սոնան, Լուիզա Ներսիսյանը և այլք։

Դերասանուհի Էլեն Ազնավուրյան

Элен Азнавурян

Լուսանկարը` Էլեն Ազնավուրյանի Instagram–ից

Դերասանուհի Էլեն Ազնավուրյանն ու ընտրյալը՝ Բորիս Մկրտչյանը, ամուսնացել են հունիսի 26-ին։ Զույգը պսակադրվել է Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, իսկ հետո խնջույքը շարունակել ռեստորաններից մեկում։ Էլենը իր ու ամուսնու մայրիկների համար երգել է Գոռ Եփրեմյանի և Սարգիս Ավետիսյանի «Մամ» ստեղծագործությունը, իսկ հետո ծաղիկներ նվիրել նրանց։ Նշենք, որ Էլենն ու Բորիսը նշանադրվել էին Ամանորի գիշերը։ Շուրջ 2 տարի ընկերություն անելուց հետո սիրելին անակնկալ էր մատուցել դերասանուհուն։ Նրանք կրկին նշանադրվել էին Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ էլ և նախընտրել են պսակադրվել։

Երգչուհի, հաղորդավարուհի Մարի Ավանեսյան

Мари Аванесян

Լուսանկարը` Մարի Ավանեսյանի Instagram–ից

Երգչուհի, հաղորդավարուհի Մարի Ավանեսյանն ամուսնացել է սեպտեմբերի 1-ին: Իր ընտրյալը Վահեն է: Զույգը պսակադրվել է Օձունի տաճարում: Մարիի հարսանեկան օրվա կադրերով Instagram-ի իրենց էջերում կիսվել են նրա ընկերները՝ երգիչներ Անուշիկ Ալավերդյանն ու Ռոբերտ Քոլոյանը և ռեժիսոր Արթուր Մանուկյանը: Ավելի վաղ Մարին Instagram-ի էջում տեղեկացրել էր, որ իր հարսանեկան պարը վստահել է «Ամարաս» համույթի ղեկավար, պարուհի Վիկա Մարտիրոսյանին: 

Նշենք նաև, որ Մարին հեռուստատեսությունում դեռ վաղ տարիքից է: Մանկության տարիներին նա հայտնի էր «Հապետ շոու»-ում իր հեքիաթներով, ավելի ուշ նրան հեռուստադիտողը բացահայտեց նաև՝ որպես երգչուհի: Նրա հայտնի հիթերից է «Դառը սև սուրճը»:

Երգիչ Գրիգոր Կյոկչյան

Григор Кекчян

Լուսանկարը` Գրիգոր Կյոկչյանի Instagram–ից

Երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանն ամուսնացել է ապրիլի 10-ին: Երգչի ընտրյալն Իրինա Հարությունյանն է։ Զույգի պսակադրության արաողությունը տեղի է ունեցել Երևանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում, որին ներկա են եղել երգիչ Էրիկը, Սարգիս Գրիգորյանը և այլք։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:01
12 Մայիսի 2023
Ինչպե՞ս էր Brunette-ը պատրաստվում դուրս գալ Եվրատեսիլի բեմ ու ցնցել հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Brunette-ը հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես էր պատրաստվում ցնցել եվրատեսիլյան հանդիսատեսին. ՎԻԴԵՈ
19:07
10 Մայիսի 2023
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
15:37
10 Մայիսի 2023
Արևելյան դիետա. -4 կգ 10 օրում
Հետևելով այս դիետային` դուք 10 օրում հեշտությամբ կազատվեք 4 կգ քաշից
14:18
08 Մայիսի 2023
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
11:17
03 Մայիսի 2023
Լույս աշխարհ է եկել Զեփյուռ Բրուտյանի և Պավել Պրիլուչնիի որդին (ՎԻԴԵՈ)
Լույս աշխարհ է եկել ռուս դերասան Պավել Պրիլուչնիի և դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի որդին. ՎԻԴԵՈ
14:18
02 Մայիսի 2023
Մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
59 տարեկանում մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
09:54
28 Ապրիլի 2023
Դետոքս կոկտեյլներ նիհարելու և օրգանիզմը մաքրելու համար
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, լավացնել դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը։ Եվ այս ամենի համար հարկավոր է ընդամենը երկու օր։
19:15
21 Ապրիլի 2023
9 քայլ դեպի բարեկեցիկ կյանք
Եթե ցանկանում եք բարեկեցիկ կյանք, մի′ սպասեք, որ փողով ճամպրուկը կընկնի ձեր գլխին, գործեք: Եվ ամենից առաջ փոխեք ձեր հոգեբանությունը, հրաժարվեք կարծրատիպերից, փորձարկեք։ Թերևս այս հարցում ձեզ կօգնեն «Նովոստի–Արմենիա» գործակալության հրահանգները
13:40
12 Ապրիլի 2023
Ինչպես տարբերել իրական ՃՏՊ–ն խարդախությունից, կամ Հայաստանում ինչպես են գումար վաստակում ավտովթարների հաշվին
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում են խարդախ սխեմաների հիմնական տեսակները, որպեսզքի դուք չդառնաք նման սխեմայի մասնակից և չհայտնվեք տհաճ իրավիճակում
12:45
07 Ապրիլի 2023
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը (ՖՈՏՈ)
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը. ՖՈՏՈ
18:25
23 Մարտի 2023
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները նշել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
16:37
23 Մարտի 2023
Բժիշկը նշել է, թե ում է հակացուցված գազարը
Բժիշկ–դիետոլոգн նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չարժե գազար օգտագործել