+16
Եղանակը Երևանում
Հայ

«Տարիներով չկրթվեց ու չզարգացավ մեր հասարակության մի ստվար զանգված ու...».Սոնա Ռուբենյանի մայրն արձագանքել է դստեր հարսանեկան զգեստը քննադատողներին (ՖՈՏՈ)

17:33
28 Նոյեմբերի 2021
© Լուսանկարը՝ Արմինե Սարգսյանի Facebook–յան էջից

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երեկ հայտնի երգչուհի Սոնա Ռուբենյանի և նրա ընտրյալ Էմիլի հարսանեկան արարողություն էր։

Համացանցը ողողված էր Սոնայի ու նրա ընտրյալի երջանիկ լուսանկարներով, բայց օգտատերերի ուշադրությունից չէր վրիպել Սոնայի յուրօրինակ հարսանեկան զգեստը, որը մեծ քննարկումներ էր առաջացրել։

Սոնայի մայրը` Արմինե Սարգսյանը, անդրադարձել է այդ քննարկումներին Facebook–յան իր էջում։

Նշենք, որ hraparak.am–ի հաղորդմամբ, Սոնայի հարսանեկան զգեստի հեղինակը լիբանանցի հայտնի դիզայներ Զուհար Մուրադն է։ Վերջինս դարձել է ժամանակակից նորաձևության աշխարհի ամենաճանաչված անուններից մեկը: Ամեն տարի նա թողարկում է շքեղ զգեստների նոր տեսականի, որը հայտնվում է կարմիր գորգին կամ մեկ այլ իրադարձության ժամանակ:

Ստորև ներկայացնում ենք Արմինե Սարգսյանի գրառումը.

«Երեկ մեր ընտանիքում շատ կարևոր իրադարձություն էր...
Ամուսնացրեցինք մեր ավագ դստերը,մեր առաջնեկին,մեր աչքի լույսին...
Երկու տարի ընկերություն արեցին մեր Սոնան ու Էմիլը,իսկ երբ ժամանակը եկավ ընտանիք կազմելու՝ վրա հասավ մեր ազգային ողբերգությունը...

Որոշեցինք սպասել, մինչ կլրանա տղերքի տարին...Այնպես չէ,որ ցավն է մեղմացել,կամ երկրի իրավիճակն է կայունացել ու դրական որևիցե մի բան կա ի շահ հայրենիքի,բայց...

Բայց պետք է ապրել,ստիպել մեզ ու ապրել, հիշել, պայքարել, լացած աչքերը սրբել ու նայել ապագային,թեկուզ մշուշոտ, անորոշ, չուրվագծվող, բայց հավատով լի ապագային...

Մեր երիտասարդները պիտի ապրեն այս երկրում, կայանան, ընտանիքներ կազմեն, շատ երեխաներ ունենան, դաստեարակեն, կրթեն, սիրեն իրենց երեխաներին, քանզի ընտանիքների ամրությունից ու որակից է կախված մեր լավ օրը...Շատ բան էդ առումով բաց թողեցինք...Տարիներով չկրթվեց ու չզարգացավ մեր հասարակության մի ստվար զանգված ու... Ունենք էն, ինչ ունենք...Չարացել է մեր հասարակությունը, հեռվացել քրիստոնեական արժեքներից...Մենք մեր գլխին եկածից դասեր չենք քաղում, չենք ուզում հասկանալ, որ իրար ատելով, չարախոսելով, նախանձով ու վիրավորելով, կորցնում ենք մեր ազգային իմունիտետը, որակը ու հաջորդիվ ամեն ինչ...

Շնորհակալ եմ Սոնայիս հարսանյաց հանդեսի բոլոր ներկաներից, բոլոր շնորհավորանքներ հղողներից, բոլոր այն բարի մարդկանցից, ովքեր ուրախացան մեր ուրախությամբ...

Ցավում եմ համացանցում իրար հերթ չտվող ու Սոնայիս հարսանյաց զգեստը օրվա բամբասանքի ու իրենց չարության մաղձը հեռախոսի ստեղնաշարի միջոցով դուրս նետող այն զանգվածի համար, ովքեր արդեն անուղղելի են (մեզ այս մի երեք տարին ցույց տվեց), իրենց կյանքում ոչինչ չարած՝ոչ իրենց ,ոչ հայրենիքի համար անդեմ մարդիկ կարող են կարծիք հայտնել ու չհասկանալ, որ վաղուց նորաձևությունը հարսանյաց, պլաստմասայից կարված, ճռճռան, մեեեծ տարածություն զբաղեցնող զգեստի այլընտրանքային տարբերակներ է ստեղծել...»։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:25
23 Մարտի 2023
Մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
Ներկայացնում ենք մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
19:37
13 Մարտի 2023
Բժիշկները պարզել են, թե ում համար է վտանգավոր կանաչ սոխը
Կանաչեղենը, հատկապես կանաչ սոխը, ամենաօգտակար մթերքներից է։ Բժիշկները, սակայն, նշում են, որ ոչ բոլորի համար է այն օգտակար
10:15
13 Մարտի 2023
Օգտակա՞ր է, արդյոք, նախաճաշից հրաժարվելը
Գիտնականները հետազոտություն են անցկացրել նախաճաշի օգտակարության վերաբերյալ
12:00
09 Մարտի 2023
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա
14:49
07 Մարտի 2023
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:55
02 Մարտի 2023
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
11:22
01 Մարտի 2023
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել

11:23
22 Փետրվարի 2023
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
10:58
20 Փետրվարի 2023
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
15:40
06 Փետրվարի 2023
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ի ուղեցույցը
Այս քայլերը կարող են փրկել ձեր կյանքը երկրաշարժի ժամանակ. ուղեցույց
19:37
03 Փետրվարի 2023
Հարթեցնում ենք կնճիռները. 3 յուղ դեմքի մաշկի ծերացման դեմ
Ներկայացնում ենք յուղեր, որոնք հզոր միջոցներ են մաշկի ծերացման դեմ պայքարում
15:54
31 Հունվարի 2023
Հրապարակվել է մթերքների ցանկը, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Դիետոլոգները մանրամասն ուսումնասիրել են այս մթերքները և պնդում են, որ դրանցից հետո սովի զգացումն էլ ավելի է ուժեղանում