Օդի ջերմաստիճանը Հայաստանում կնվազի

30.08.2018, 20:45
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի տեսությունը։
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կնվազի

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի տեսությունը։

Սեպտեմբերի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ը՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-2-ը կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:–0–