Նյուքասլ հիվանդության պատճառով արգելվում է Ռուսաստանից թռչնամթերքի ներմուծումը Հայաստան

15.05.2019, 18:31
Նյուքասլ հիվանդության պատճառով արգելվում է Ռուսաստանից թռչնամթերքի ներմուծումը Հայաստան:
Նյուքասլ հիվանդության պատճառով արգելվում է Ռուսաստանից թռչնամթերքի ներմուծումը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. 2019թ. մայիսի 17-ից արգելվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերից թռչնամթերքի ներմուծումը: Այդ մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

«ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, թռչնի Նյուքասլ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ 2019թ. մայիսի 17-ից արգելվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերում արձանագրված Նյուքասլ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվությունը:-0-