Կատարվում է քննություն՝ «Արաբկիր» ԲԿ–ում երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ
30.05.2017,
17:59
Երեխան Գյումրու հիվանդանոցից տեղափոխվել է Երևանի «Արաբկիր» ԲԿ, որտեղ մահացել է։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու բժշկական կենտրոնում մեկուկես տարեկան երեխայի մահվան հանգամանքները, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
2017 թվականի մայիսի 22-ին ժամը 19:40-ին Գյումրի քաղաքի բնակչուհուց ահագանգ է ստացվել առ այն, որ իր մեկուկես տարեկան երեխան ունեցել է սրտի խնդիր, Գյումրի քաղաքի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից» տեղափոխել են Երևան քաղաքի «Արաբկիր» ԲԿ, որտեղ նա մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը), որը վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:
Իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։–0–

Загружается новость ... "Лево"