Հայաստանի տարածքում կան դժվարանցելի ճանապարհներ
24.02.2016,
12:37
Հայաստանի տարածքում կան դժվարանցելի ճանապարհներ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Չարենցավան քաղաքում և Երևան-Սևան ավտոճանապարհին (22-26 կմ) առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:–0–

