Հայտնի են YouTube–ի տարվա ամենահայտնի տեսահոլովակները

10.12.2017, 16:38
YouTube–ը հրապարակել է տարվա ամենահայտնի երաժշտական տեսահոլովակների ցանկը:
Հայտնի են YouTube–ի տարվա ամենահայտնի տեսահոլովակները
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. YouTube–ը հրապարակել է տարվա ամենահայտնի երաժշտական տեսահոլովակների ցանկը, հայտնում է gazeta.ru–ն։

Առաջին տեղն է զբաղեցրել Լուիս Ֆոնսիի «Despacito» երգի տեսահոլովակը` վոկալիստ Դեդի Յանկիի մասնակցությամբ։ Լուիս Ֆոնսիի տեսահոլովակը դարձել է ոչ միայն 2017 թվականի, այլև YouTube–ի ողջ գոյության ընթացքում ամենահայտնի տեսահոլովակը, այն դիտել են ավելի քան 4,4 մլրդ անգամ։

Երկրորդ հորիզոնականում է բրիտանացի երգիչ Էդ Շիրանի «Shape of You» երգի տեսահոլովակը (2,8 մլրդ դիտում)։ Երրորդ տեղում է Ջեյ Բալվինի ու Ուիլլի Ուիլյամի «Mi Gente» երգի տեսահոլովակը (1,3 մլրդ):–0–