Հայկական թեժ կրքեր. Ալեքսիս Օհանյանն անակնկալ է պատրաստել կնոջ համար (ՎԻԴԵՈ)

02.03.2018, 21:05
Սերենա Ուիլյամսը շնորհակալություն է հայտնել ամուսնուն և դստերը յուրահատուկ նվերի համար։
Հայկական թեժ կրքեր. Ալեքսիս Օհանյանն անակնկալ է պատրաստել կնոջ համար (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի–Արմենիա/. 23–ամյա թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը շնորհակալություն է հայտնել ամուսնուն և դստերը յուրահատուկ նվերի համար։

Ինչպես հաղորդում է championat.com–ը, թենիսիստուհու ամուսինը` Ալեքսիս Օհանյանը, Փալմ Սփրինգսից դեպի Ինդիանա Ուելս տանող մայրուղու վրա ցուցանակներ է տեղադրել Սերենայի պատվին։

Ցուցանակներից մեկի վրա գրված է G.M.O.A.T. (Greatest mother of all time, Բոլոր ժամանակների լավագույն մայրիկը)։ Մյուս երեք ցուցանակները կապված են միմյանց հետ և միասին արտահայտում են նույն գրությունը բայց ոչ թե հապավումով, այլ ամբողջությամբ։ Բոլոր ցուցանակների վրա պատկերված են Սերենայի կամ նրանց դստեր լուսանկարները։

Սերենան Instagram–ում հրապարակել է անօդաչու թռչող սարքից արված տեսանյութը ու գրել է, որ իրեն շատ է դուր եկել անակնկալը։

«Ինձ յուրահատուկ եմ զգում, շնորհակալ եմ ձեզ», – գրել է թենիսիստուհին։–0–