ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ սառը գրասենյակներում կանայք ավելի վատ են կատարում իրենց աշխատանքը: Այդ մասին գրում է gazeta.ru-ն` հղում անելով Plos One ամսագրի վրա:
Շոգին կանանց մոտ նկատվում է աշխատանքի արտադրողականության բարձրացում, այդ թվում` նրանք սկսում են ավելի լավ կատարել թվաբանական և բանավոր առաջադրանքները:
Ըստ գիտնականների, ջերմաստիճանը
կապված է ոչ միայն այս կամ այն խնդիրները լուծելու ունակությամբ, որքան գործադրված
ջանքերի` տաքության մեջ կանայք կատարում էին իրենց աշխատանքն ավելի հաճույքով և ջանասիրաբար:-0-