Գիտնականները հայտնել են, թե որ հատապտուղներն են առողջացնում շնչառական համակարգը

06.01.2019, 10:00
Գիտնականները հարյուրավոր մարդկանց շրջանում հետազոտություն են անցկացրել:
Գիտնականները հայտնել են, թե որ հատապտուղներն են առողջացնում շնչառական համակարգը
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Գիտնականները հարյուրավոր մարդկանց շրջանում հետազոտություն են անցկացրել:

Մասնագետները պատմել են, թե որ հատապտուղներն են ամենից լավ պաշտպանում մարդու թոքերը վնասվածքներից և հիվանդություններից, հայտնում է Хроника.инфо –ն` հղում անելով Новости Ю-ին:

Загружается новость ... "Лево"

Գիտնականների կարծիքով, շնչառական օրգանների համակարգն առողջ պահելու համար պետք է ավելի հաճախ օգտագործել հապալաս և խաղող: Մասնագետների այս կարծիքը հիմնվում է 44 տարեկան միջին տարիքի 463 մարդկանց մասնակցությամբ գիտափորձի վրա:

Գիտափորձի ամենասկզբում ստուգվել է կամավորների շնչառական օրգանների վիճակը և վերլուծվել նրանց սննդակարգը: Դրանից հետո ստուգվողների առողջական վիճակի ցուցանիշները վերստուգվել են արդեն տասը տարի անց:

 «Հապալասն ու խաղողը թույլ են տալիս ամրացնել թոքերի հյուսվածքները և պաշտպանել դրանք բորբոքային պրոցեսներից, որոնք առաջանում են վարակների ժամանակ», — փաստել են գիտնականները: -0-