Forbes-ը հրավիրում է Հայաստան` գրավիչ շրջագայության
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Վրաստանի` իրենց անուշաբույր համեմուքներով հայտնի ավանդական ուտեստները իդեալական ծանոթության միջոց է այս տարածաշրջանի մշակույթի հետ: Ցնցող խոհարարական շրջագայությունը կարող է դառնալ այս տարածաշրջանի ուսումնասիրության լավագույն միջոցը, նշվում է Forbes-ի հոդվածում:
«Եթե կարծում եք, որ Վրաստանը սովորական նահանգ է, ապա դուք, ըստ էության, այդքան էլ ծանոթ չեք նաև Հայաստանին: Սա երկու արևելաեվրոպական երկրներ են, սովետական միության նախկին անդամներ, որոնք սահմանկից են Մերձավոր Արևելքին և հարուստ են փառահեղ բնապատկերներով` հրաբուխներից և կանյոններից մինչև Կովկասյան լեռների ձյունափայլ գագաթներ` գեղատեսիլ գյուղերով», - գրում է Forbes-ը:
Տարածաշրջանի հարուստ պատմությունը միաժամանակ բարդ և ոգեշնչող է, իսկ հարուստ խոհարարական ժառանգությունն օգնում է շատ բան հասկանալ:
Հարցին, թե ինչու է ուտելիքը տարածաշրջանին ծանոթանալու լավագույն միջոց, Intrepid Travel-ից Food Tours-ի Նիլ Քոլեթան ասել է, որ, չնայած բնապատկերները, ավանդույթները և մշակույթը բավարար պատճառ են Հայաստան և Վրաստան այցելելու համար, սակայն տարածաշրջանի իսկական բնավորությունը չի արտացոլվում այնքան ակնհայտ, որքան նրան բնորոշ սննդի ավանդույթների միջոցով։
«Եթե դուք ուսումնասիրում եք պատմությունը, սիրում եք բնությունը կամ շրջագայում եք աշխարհով մեկ` հետևելով սեփական ախորժակին, ապա Կովկասում ձեզ կարող են առաջարկել ամեն ինչ. թարմ մթերք, մսից և հացահատիկից պատրաստված աղի և քաղցր ուտեստների, ինչպես նաև խորը հոգևոր սեր հացի նկատմամբ», - նշել է Քոլեթան:
Forbes–ի ուշադրության կենտրոնում է հայտնվել հայկական խորովածը:
«Բարբեքյուն միայն Տեխասի համար չէ: Հայաստանում խորովածը մեծ բիզնես է: Դա համեմված միսն է` հաճախ խոզի գրիլ, որը մատուցվում է ընտանեկան խնջույքների ժամանակ: Վայելեք խորովածը հայկական ռեստորանում, որպեսզի համտեսեք այդ ամենաավանդական ուտեստը», - գրել է Forbes-ը:-0-