ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա:
«Քանի որ վերջին օրերին մեզ վրա հասած ցրտերը արդեն անցյալում են և օդի ջերմաստիճանը սկսել է ինտենսիվ բարձրանալ, կարող ենք ֆիքսել կարևոր մի փաստ, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտում այս տարի ցրտահարություն չեղավ։ Բացառություն կազմեց Գորիսի հատվածը, որտեղ վերջին 3-4 օրերին գրանցվեցին բացասական ջերմաստիճաններ», - այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ։
Նա նշել է նաև, որ այսօրվանից ցրտահարության վտանգը կարող ենք համարել ավարտված, քանի որ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի բարձրացումը շարունակվելու է։ Ապրիլի 26-28-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կրկին աստիճանաբար կբարձրանա ևս 5-6 աստիճանով։-0-