530.17
7.45
476.34
+17
Եղանակը Երևանում
Հայ

Անկախության տարիների ընթացքում ծխող կանանց թիվը Հայաստանում կրկնապատկվել է. փորձագետ

16:48
17 Օգոստոսի 2016

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ծխում է բոլոր կանանց շուրջ 6 տոկոսը: Այս ցուցանիշը ԽՍՀՄ-ի ժամանակներից ի վեր կրկնապատկվել է, հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

 «Մինչ Հայաստանի անկախացումը երկրում ծխում էր կանանց մոտ 3 տոկոսը, ովքեր հիմնականում 50 տարեկանից բարձր էին, շատ չնչին տոկոս էին կազմում ուսանողուհիները և միջին տարիքի կանայք: Այսօր իրավիճակը փոխվել է», - նշեց նա չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

Ադիբեկյանի խոսքով, Հայաստանի գրեթե բոլոր ծխողներին միավորում է այն փաստը, որ նրանց ծնողները ևս ծխող են:

«Երբ ծնողը ծխում է, նա բարոյական իրավունք չունի իր երեխային արգելելու ծխել, ուստի ընտանիքներում, որտեղ ծխում են, ծխողների քանակը ավելի մեծ է, և նշանակություն չունի դա տղամարդ է, թե կին», - ավելացրեց սոցիոլոգը:

Ինչպես նշեց Ադիբեկյանը, Հայաստանի ծխող կանանց մեծամասնությունը գրասենյակային մենեջերներ են կամ գործազուրկներ:

 «Հայ կանանց մոտ 15 տոկոսը այրիներ են, իսկ 20 տոկոս կանանց ամուսինները արտագնա աշխատանքի են: Այդ կանայք միայնակ են, ինչը ծանր ազդեցություն է ունենում նրանց հոգեբանական առողջության վրա: Այս պարագայում աջակցող միջոցներից մեկը դառնում է ծխելը: Բացի այդ, շատ է նաև ծխողների քանակը 30 տարեկանից բարձր չամուսնացած կանանց շրջանում», - պարզաբանեց փորձագետը:

Նա ընդգծեց, որ նախորդ տարի Հայաստանում մահացել է շուրջ 28 հազար մարդ, որոնցից 21 հազարը (75 տոկոս) հիմնականում մահացել է ծխելու հետևանքով առաջացած հիվանդություններից (սիրտ–անոթային հիվանդություններ, չարորակ ուռուցքներ և տուբերկուլյոզ): -0- 


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:55
20 Հոկտեմբերի 2019
Առողջության հնգյակ. ամենօրյա օգտակար սովորություններ
Բժիշկները խորհուրդ են տալիս ամեն օր կատարել հինգ պարզ գործողություններ առողջությունն ամրապնդելու համար։
11:00
20 Հոկտեմբերի 2019
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
20:21
19 Հոկտեմբերի 2019
Հինգ սուպերմթերք սրտի և անոթների համար
Ներկայացնում ենք հինգ սուպերմթերք սրտի և անոթների համար։
19:29
19 Հոկտեմբերի 2019
Հայտնի են ճարպն այրող 6 մթերքները
Հայտնի են ճարպն այրող 6 մթերքները։
18:55
19 Հոկտեմբերի 2019
Սոդայից դիմակ աչքերի համար. վերացնում է սև շրջանակներն ու կոպերի այտուցվածությունը
Ներկայացնում ենք սոդայից դիմակ աչքերի համար. վերացնում է սև շրջանակներն ու կոպերի այտուցվածությունը։
17:21
19 Հոկտեմբերի 2019
Սուրճը կարող է հանգեցնել վիժման.գիտնականներ
Գիտնականները պարզել են, որ սուրճը կարող է հանգեցնել վիժման։
13:58
18 Հոկտեմբերի 2019
«Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը հոկտեմբերի 19-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։
12:40
18 Հոկտեմբերի 2019
Սաթի Սպիվակովան ժամանել է Երևան` դստեր մասնակցությամբ ֆիլմի պրեմիերային (ՖՈՏՈ)
Ռուս դերասան և հաղորդավար, հայտնի դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովի կին` Սաթի Սպիվակովան (Սաթենիկ Սահակյանցը) նախօրեին ժամանել է Երևան:
17:38
17 Հոկտեմբերի 2019
ՀՀ-ում 28-ամյա կինը «Օդնոկլասնիկի» միջոցով տղամարդուց հափշտակել է գրեթե 15 հազար դոլար
28-ամյա կինը կեղծ անձնական տվյալներով ծանոթություններ է հաստատել «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում:
16:57
17 Հոկտեմբերի 2019
Ուշադրություն. «Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության օրերին փակ կլինեն Երևանի մի շարք փողոցներ
«Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության օրերին Երևանի մի շարք փողոցներում կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը:
14:44
17 Հոկտեմբերի 2019
Քաշքշուկ ՀՀ կառավարության շենքի մոտ. 1 մարդ բերման է ենթարկվել (ՎԻԴԵՈ)
ՀՀ կառավարության շենքի մոտ այսօր քաշքշուկ է տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանների միջև: