Սուրենյան. հունիսի համար եղանակային բավականին բարձր ցուցանիշ է գրանցվում
09.06.2017,
15:59
Գագիկ Սուրենյանը նշում է, որ հունիսի համար հանրապետությունում եղանակային բավականին բարձր ցուցանիշ է գրանցվում։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը նշում է, որ հունիսի համար հանրապետությունում եղանակային բավականին բարձր ցուցանիշ է գրանցվում։
«Հունիսի համար +34...+35 աստիճանը բավականին բարձր ցուցանիշ է: Շոգ է .....», – նշել է Սուրենյանը Facebook–յան իր էջում։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, հունիսի 10-11-ը` կեսօրից հետո, շրջանների զգալի մասում, 12-13-ը՝ երեկոյան ժամերին, հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հունիսի 14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 11-ի ցերեկը, 12-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Երևանում հունիսի 10-11-ը՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Հունիսի 12-13-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վաղը Երևանում ցերեկային ժամերին կանխատեսվում է +33...35 աստիճան, երեկոյան` +27...+29, գիշերը` +18...+20։ Հունիսի 11–ին ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +31...+33, գիշերը` +16...+18։
Հայպետհիդրոմետը նախօրեին հատուկ զգուշացրել էր, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 13:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:–0–

Загружается новость ... "Лево"