Արտառոց դեպք՝ Հայաստանում. հայրը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իր անչափահաս դստեր նկատմամբ
10.06.2025,
11:43
48–ամյա տղամարդը իջեցրել է դստեր գիշերանոցը, ձեռք տվել վերջինիս սեռական օրգաններին ու բավարարել իր սեռական կարիքները

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 6-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության մարզային վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ տվյալ մարզի 48-ամյա բնակիչը իրենց տանը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողությունների է հարկադրում իր անչափահաս դստերը։
Մարզի քրեական վարչության ծառայողների օպերատիվ -հետախուզական միջոցառումների շնորհիվ հավաստի տվյալներ են ձեռք բերվել, որ հայրն իր տանը միայնակ գտնվելով անչափահաս դստեր հետ և օգտվելով վերջինիս քնած լինելու հանգամանքից, նրա անօգնական վիճակն օգտագործելով ՝ հունիսի 3-ին, 4-ին և 5-ին՝ գիշերային ուշ ժամերի, պարբերաբար նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ. մասնավորապես իջեցրել է գիշերանոցը, ձեռք տվել վերջինիս սեռական օրգաններին ու բավարարել իր սեռական կարիքները։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այլ մանրամասներ չեն հրապարակվում։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։