Ողբերգական վրաերթ՝ Արարատի մարզում․ Opel–ը վրաերթի է ենթարկել 87–ամյա հետիոտնին

17.06.2025, 15:28
Այսօր Արարատի մարզում  Opel-ը  մահվան ելքով վրաերթի է ենթարկել  87–ամյա հետիոտնին
Ողբերգական վրաերթ՝ Արարատի մարզում․ Opel–ը վրաերթի է ենթարկել 87–ամյա հետիոտնին

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․  Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Լոռու մարզի բնակիչ 44-ամյա Կարեն Խ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 մայրուղու Արտաշատ բնակավայրի տարածքում վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ 87-ամյա Լևիկ Մ.-ին: 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել: 

Դեպքի վայր ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթախահ խումբն արձանագրել է հետիտոնի մահը: 

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում
նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: