Սթիվեն Սիգալը դարձել է Ռուսաստանի քաղաքացի

03.11.2016, 14:05
Ամերիկացի հայտնի դերասան Սթիվեն Սիգալը ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն:
Սթիվեն Սիգալը դարձել է Ռուսաստանի քաղաքացի
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի հայտնի դերասան Սթիվեն Սիգալը ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն, հաղորդում է vesti.ru–ն։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանը հրապարակվել է Կրեմլի կայքում:

Ավելի վաղ Սիգալը խոսել էր ռուսաստանցի դառնալու իր ցանկության մասին` ՌԴ-ում իր ընկերների հետ ավելի հաճախ հանդիպելու համար, ովքեր «նրան այնտեղ սիրում են և սպասում»:

Ստիվեն Ֆրեդերիկ Սիգալը ծնվել է 1952 թ.-ի ապրիլի 10-ին: Հայտնի է մարտաֆիլմերում իր դերերով, որտեղ ցուցադրում է արևելյան մարտարվեստների հնարքներ և հաճախ ջախջախում ռուսական մաֆիային:

2016 թ.-ի սկզբին հաղորդվել էր, որ Սիգալը ստացել է նաև Սերբիայի քաղաքացիություն, որտեղ մտադիր է մարտարվեստի դպրոց բացել:–0–