ՀՀ-ում 8 ամսվա ընթացքում ծնելիության մակարդակը նվազել է 7,3 տոկոսով

07.10.2024, 13:02
Նշված ժամանակահատվածում գրանցվել է նորածինների մահացության 307 դեպք, ինչը 11,2%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից
ՀՀ-ում 8 ամսվա ընթացքում ծնելիության մակարդակը նվազել է 7,3 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2024 թվականի հունվար-օգոստոսին ծնելիության մակարդակը, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 7,3%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ Հայաստանում անկումը գրանցվել է այս տարվա հունվարից։

Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում ծնվել են 21 876 երեխաներ, այն դեպքում, երբ 2023 թվականին 23 597 նորածին կար։

Ընդ որում, նշված ժամանակահատվածում գրանցվել էր նորածինների մահացության 307 դեպք, ինչը 11,2%-ով ավել է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Ընդհանուր առմամբ, 2024 թվականի հունվար-օգոստոսին հանրապետությունում մահացել է 17213 մարդ, ինչը 4,9%-ով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Այս կերպ, կենսունակության ինդեքսը՝ ծնունդների թվի հարաբերակցությունը մահացածների թվին, ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին կազմել է 127,1%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 143,8%-ի համեմատ։