Մահացել է հայտնի ռուս հաղորդավար Միխայիլ Զելենսկին, նա ընդամենը 47 տարեկան էր

12.01.2022, 02:19
Մահացել է հայտնի ռուս հաղորդավար Միխայիլ Զելենսկին, նա ընդամենը 47 տարեկան էր
Մահացել է հայտնի ռուս հաղորդավար Միխայիլ Զելենսկին, նա ընդամենը 47 տարեկան էր
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի-Արմենիա/. 47 տարեկանում մահացել է ռուս հայտնի հաղորդավար Միխայիլ Զելենսկին: Այս մասին հայտնել է «Россия - Культура» հեռուստաալիքի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Եֆիմովիչը Facebook-յան իր էջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հավերժ հիշատակ... 47 տարեկանում մահացել է մեր հեռուստահաղորդավար Միխայիլ Զելենսկին», - գրել է Եֆիմովիչը:

Նա նաև նշել է, որ Զելենսկին հանկարծամահ է եղել:

Միխայիլ Զելենսկին 1997-1999թթ.-ին աշխատել է «Ռադիո Ռոսիա – Նոստալժ»-ում և «ՏՎ-Ցենտր» հեռուստաալիքում՝ որպես լրատվական ծրագրերի հաղորդավար: 1999թ.-ին դարձել է «Ռոսիա» հեռուստաալիքի «Վեստի» ծրագրի ցերեկային թողարկումների հաղորդավար: 2001թ.-ին Զելենսկին դարձել է «Վեստի-Մոսկվա» ծրագրի հաղորդավար, իսկ 2006թ.-ից՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքի հաղորդավար:-0-