Երկրին է մոտենում 190 մետր տրամագծով աստղակերպ

28.07.2020, 20:15
Երկրին է մոտենում 190 մետր տրամագծով աստղակերպ. այն օգոստոսի 5-ին Երկրին կմոտենա 3․2 մլն կմ հեռավարության վրա
Երկրին է մոտենում 190 մետր տրամագծով աստղակերպ
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Երկրին է մոտենում 190 մետր տրամագծով աստղակերպ, որը չափերով մոտ է ֆուտբոլային դաշտին։ Այս մասին, ըստ shantnews.am-ի, հայտնում է NASA-ի շուրջերկրյա օբյեկտների հետազոտության կենտրոնը։

Загружается новость ... "Лево"
Աստղակերպը օգոստոսի 5-ին Երկրին կմոտենա 3․2 մլն կմ հեռավարության վրա՝ 13․4 կմ/վ արագությամբ։

Աստղակերպը հայտնաբերվել է 2009 թվականի օգոստոսի 14-ին և դասվում է «ապոլլոնների» շարքին։ Դրանք Երկրի շուրջ գտնվող այն մարմիններն են, որոնց ուղեծիրը հատում է Երկրի ուղեծիրը։-0-