Առաջին եվրոպական ենթաուղեծրային IXV անօդաչուի թռիչքը հաջող է անցել. ԵՏԳ

11.02.2015, 21:26
Առաջին եվրոպական ենթաուղեծրային IXV անօդաչու սարքի թռիչքն անցել է ծրագրի համաձայն և առանց որևէ միջադեպի, «ՌԻԱ Նովոստիին» հաստատել է Իսպանիայում Եվրոպական տիեզերական գործակալության (ԵՏԳ) պաշտոնական ներկայացուցիչ Խավիեր Վենտուրան։
Առաջին եվրոպական ենթաուղեծրային IXV անօդաչուի թռիչքը հաջող է անցել. ԵՏԳ

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/.  Առաջին եվրոպական ենթաուղեծրային IXV անօդաչու սարքի թռիչքն անցել է ծրագրի համաձայն և առանց որևէ միջադեպի, «ՌԻԱ Նովոստիին» հաստատել է Իսպանիայում Եվրոպական տիեզերական գործակալության (ԵՏԳ) պաշտոնական ներկայացուցիչ Խավիեր Վենտուրան։

«Առաքելությունն ամբողջությամբ անցել է ծրագրված ժամանակացույցով»,– ասել է նա։

IXV անօդաչու սարքի գործարկումն իրականացվել է Ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից միջին եվրոպական ժամանակով ժամը 14։40–ին (Երևանի ժամանակով` 16.40)։ Ցուցադրիչը հաջողությամբ պոկվել է Vega հրթիռակրից 16։59–ին։ Տիեզերանավը բարձրացել է 412 կիլոմետր, որից հետո արգելակման մանյովր է կատարել և սկսել է իջնել։ Երկրի մթնոլորտ է մտել 7.5 կիլոմետր վայրկյան արագությամբ։ Խաղաղ օվկիանոսում վայրէջքը կատարվել է պարաշյուտով։ Թռչող սարքն անցել է մոտ 32 400  կիլոմետր։ Սարքի առաքելության արդյունքները ԵՏԳ–ն կվերլուծի և կհրապարակի մոտ մեկուկես ամսից։

«Տվյալները, որոնք կստացվեն, կօգնեն ավելի լավ հասկանալ մեծ արագություններով թռիչքների ֆիզիկան, ինչպես նաև նյութերի ֆիզիկան բարձր ջերմաստիճանների դեպքում»,– «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Եվրոպական տիեզերական գործակալության աերոջերմադինամիկայի դեպարտամենտի` ESTEC տեխնիկական կենտրոնում աշխատող Խոսե Լոնգոն։

«Սա կարևոր նախագիծ է, որովհետև առաջին անգամ աշխարհում նմանատիպ նախագծեր են իրականացվում բացառապես խաղաղ նպատակով»,– ասել է նա։ -0-