Curiosity մարսագնացը Մարս մոլորակի վրա հայտնաբերել է օրգանական միացություններ և մեթան

17.12.2014, 11:48
Curiosity մարսագնացը կարմիր մոլորակի մակերևույթին օրգանական միացություններ և մեթան է հայտնաբերել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով NASA–ի կայքին։
Curiosity մարսագնացը Մարս մոլորակի վրա հայտնաբերել է օրգանական միացություններ և մեթան

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Curiosity մարսագնացը կարմիր մոլորակի մակերևույթին օրգանական միացություններ և մեթան է հայտնաբերել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով NASA–ի կայքին։

Ինչպես հայտարարել է Սուշիլ Աթրեյան (Sushil Atreya), ով տիեզերասարքում գտնվող SAM (Sample Analysis on Mars) սարքի հետ աշխատող խմբի համաղեկավարն է, մարսագնացի հայտնաբերած` մեթանի ժամանակավոր ժայթքումը կարող է վկայել մոլորակի մակերեսին կենսաբանական և ոչ կենսաբանական ծագման գազի աղբյուրի տեղակայման մասին։ Բացի այդ, Curiosity–ին «Քամբերլենդ» անունը կրող քարից վերցրած նմուշներում հայտնաբերել է մոլեկուլներ, որոնք պարունակում են ածխածին և ջրածին, որոնք կարող են վկայել ավելի վաղ շրջանում Մարսում կյանքի առկայության մասին։ Սակայն գիտնականներն այժմ պարզում են, թե այդ նմուշներն առաջացել են Մարսի վրա՞, թե՞ հայտնվել են մոլորակի վրա երկնաքարերի «օգնությամբ»։

«Մարսում քարերի մեջ օրգանական ածխածնի առկայության առաջին հաստատումը բավականին խոստումնալից է», – ասել է գիտնական Ռոջեր Սամոնսը, ով մասնակցում է Curiosity նախագծում։

Նախորդ շաբաթ NASA–ն տեղեկացրել էր, որ Curiosity–ին կարմիր մոլորակի մակերեսին հայտնաբերել է հնագույն լճերի գոյության հետքեր։ Գիտնականների կարծիքով` սարքի միջոցով Գեյլ խառնարանի բաղադրության մասին վերջին երկու տարում հավաքված տվյալները նշում են, որ Մարսի մակերեսին կարող էին լճեր գոյություն ունենալ։–0–