416.92
4.78
387.22
+25
Եղանակը Երևանում
Հայ

Արեգակի պլազմայի արտանետումը հասել է Երկիր, բայց մագնիսական փոթորիկ չի առաջացրել

13:18
29 Նոյեմբերի 2011

Արեգակի վրա շաբաթ երեկոյան տեղի ունեցած պլազմայի արտանետումը երեքշաբթի լույս գիշերը հասել է Երկիր, բայց առաջացրել է միայն թույլ ցնցումներ երկրային մագնիսոլորտում, որոնք չեն հասել մագնիսային փոթորկի մակարդակի, վկայում են ԱՄՆ-ի Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնի տվյալները: 

Մագնիսային փոթորիկներն առաջանում են արեգակնային պլազմայի՝ Արեգակի արտանետած լիցքավորված մասնիկների հոսքերի ազեցության ներքո: Մասնիկները, բախվելով մագնիսոլորտին, ստիպում են նրան տատանվել, ինչը կարող է ռադիոխափանումներ առաջացնել: Մագնիսային ցնցումների ինդեքսի սանդղակում Kp 10 մակարդակներ կան, 0-3 ցուցանիշները համապատասխանում են հանգիստ մագնիսոլորտին, 4-րդ մակարդակը՝ անհանգիստ, իսկ 5-9 մակարդակները՝ հինգ դասակարգերի մագնիսային փոթորիկներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:  

NOAA-ի տվյալներով՝ երեքշաբթի լույս գիշերը՝ ժամը 24:00-ի սահմաններում, Kp ինդեքսն աճել է զրոյից մինչև 4 ցուցանիշ, սակայն արդեն երեք ժամ հետո վերադարձել է «կանաչ գոտի»՝ ընկնելով մինչև 3 մակարդակը:

Միաժամանակ, պլազմայի արտանետումը շաբաթ օրն առաջացրել է այսպիսի իրադարձության համար 10 մեգաէլեկտրոնվոլտից ցածր պրոտոնների անսովոր ուժեղ էներգետիկ հոսք՝ այն աճել է ավելի քան տասն անգամ: Սակայն ներկայումս այդ պարամետրը վերադարձել է նորմայի:

Միևնույն ժամանակ, Երկիր հասած արեգակնային պլազմայի արտանետումը հանգեցրել է բևեռային ուժեղ փայլատակումների, որոնք դիտվել են բևեռային մի շարք շրջաններում, մասնավորապես, Ֆինլանդիայում, հայտնում է Spaceweather.com-ը: --0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին