Կլիմայական կոշտ քաղաքականությունը և նույնիսկ ջերմոցային գազերի արտանետումների դադարեցումը չեն կարող լիովին «շրջել» գլոբալ ջերմաստիճանի աճը՝ CO2-ի, մեթանի և այլ գազերի կուտակումների պատճառով տիեզերքը կարող է տաքանալ «իներցիայով», Geophysical Research Letters ամսագրում հրապարակված հոդվածում գրում են ամերիկացի գիտնականները։
Ըստ ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) գնահատականների, որոնց վկայակոչում է ՌԻԱ Նովոստին, գործիքային հետազոտությունների ժամանակահատվածում, այսինքն 19-րդ դարի կեսին, տիեզերքի գլոբալ միջին ջերմաստիճանը մոտ 0,8 աստիճան Ցելսիուսով աճել է։ Ընդ որում, ըստ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) տվյալների, 1750թ.-ից մթնոլորտում ածխաթթվային գազի (CO2) կուտակումը 38 տոկոսով աճել է, մեթանինը՝ 158 տոկոսով։ -0-