Հայաստանում անհրաժեշտ է երիտասարդներին գիտություն ներգրավելու համար բարենպաստ պայմաններ ստեղծել. ԳԱԱ նախագահ

31.10.2007, 19:53
Հայաստանում անհրաժեշտ է երիտասարդներին գիտություն ներգրավելու համար բարենպաստ պայմաններ ստեղծել. ԳԱԱ նախագահ

Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ պայմաններ գիտության մեջ երիտասարդներին ներգրավելու համար։ Այս մասին չորեքշաբթի Երևանում հայտնեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ԳԱԱ ընհանուր ժողովում ընթերցած «Հայաստանի ԳԱԱ-ում գիտության ոլորտի վերակառուցման և վերափոխման գործընթացը» զեկույցի ժամանակ։

Նրա խոսքերով, երիտասարդ փորձառու կադրերի պակասը գիտական ստորաբաժանումներում Հայաստանում գիտության զարգացմանը խանգարող հիմնական արգելքներից է։

«Դա, առաջին հերթին, բացատրվում է երիտասարդ սերնդի սոցիալական խնդիրներով, ինչպես նաև գիտական գործունեություն իրականացնելու պարագայում հաջողության և ծաղկման հույսի բացակայությամբ»,-ասաց նա։

Մարտիրոսյանը պարզաբանեց, որ գիտության բարեփոխման կառավարական ծրագրի շրջանակներում նախատեսված է որոշակի միջոցառումների իրականացում, որոնք ուղղված են գիտության ասպարեզ երիտասարդների ներգրավմանը, այդ թվում աշխատավարձի բարձրացում և աջակցություն արտասահմանում ուսում ստանալուն։

«Այս իմաստով շատ կարևոր է գիտության և կրթության ոլորտների համագործակցության նոր ձևերի ներդրումը»,-կարծում է նա։

ԳԱԱ նախագահը նշեց, որ Հայաստանի որոշ գիտական կառույցներ երկրի համալսարանների հետ գործընկերային հարաբերություններ են հաստատում։

«Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի հետ համատեղ հիմնել են միասնական ամբիոն, իսկ Ռադիոֆիզիկայի ինստիտուտը նույն համալսարանի հետ համատեղ ձևավորել է համատեղ հետազոտությունների լաբորատորիա»,-տեղեկացրեց նա։

Մարտիրոսյանն ասաց նաև, որ Ֆիզիկայի կիրառական խնդիրների ինստիտուտը ԵՊՀ-ում մագիստրատուրայի գծով ուսուցում է իրականացնում։

«Նման ինտեգրման նոր տեսակներից մեկը կարող է դառնալ համատեղ ուսումնական կենտրոնների ստեղծումը, որոնք հենվում են գիտական հիմքի վրա»,-ընգծեց ԳԱԱ նախագահը։--0--