Google Chrome–ը կդադարի գործել 32 մլն սարքավորումներում

07.10.2018, 13:58
Google Chrome բրաուզերը կդադարի աշխատել Аndroid համակարգի հիման վրա գործող գրեթե 32 մլն սարքավորումների վրա:
Google Chrome–ը կդադարի գործել 32 մլն սարքավորումներում

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Google Chrome բրաուզերը կդադարի աշխատել Аndroid համակարգի հիման վրա գործող գրեթե 32 մլն սարքավորումների վրա, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով IXBT-ին։ 

Նշվում է, որ դա կվերաբերի այն գաջեթներին, որոնք աշխատում են Android 4.1-4.3 Jelly Bean-ն համակարգի հիման վրա։ 

Բրաուզերը դեռ համապատասխանում է անհրաժեշտ պայմանների, սակայն շուտով Chrome-ը կդադարի ապահովել նման հնավորություն։

Ըստ տեղեկությունների, հնացած համակարգով գործում է Android սարքավորումների գրեթե 3,2%-ը։ Հաշվի առնելով, որ հիմա օգտագործման մեջ է մոտ 1 մլրդ գաջեթ, ապա 3,2% կազմում է 32 մլն սարք։-0-