Գիտնականները ներկայացրել են վիտամին D-ի օգտակարությունը կարանտինի ժամանակ և անհրաժեշտ չափաբաժինը

25.04.2020, 17:51
Ինչո՞ւ է վիտամին D-ն օգտակար կարանտինի ժամանակ. գիտնականները ներկայացրել են վիտամին D-ի օգտակարությունը
Գիտնականները ներկայացրել են վիտամին D-ի օգտակարությունը կարանտինի ժամանակ և անհրաժեշտ չափաբաժինը

 ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Անգլիայի առողջապահության վարչությունը խորհուրդ է տալիս ամեն օր օգտագործել վիտամին D գարնանը և ամռանը, քանի դեռ կարանտինը շարունակվում է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Սովորաբար մարդիկ բավականաչափ քանակությամբ այն ընդունում են դրսում ժամանակ անցկացնելիս, քանի որ այս վիտամինն արտադրվում է, երբ մաշկի բաց հատվածները հայտնվում են արևի ազդեցության տակ:

«Արևի վիտամինը» նաև օգնում է օրգանիզմին պայքարելու վարակների դեմ, իսկ դա էլ հատկապես կարևոր է ներկա համավարակի պայմաններում:  

Ո՞ւմ համար է օգտակար վիտամին D-ի ընդունումը

Դեռևս կորոնավիրուսի համավարակի սկսվելուց առաջ բրիտանացիներին խորհուրդ էր տրվում ձմռան ամիսներին վիտամին D ընդունել ամեն օր (հոկտեմբերից մինչև մարտ) կամ ողջ տարվա ընթացքում, եթե դրսում բավականաչափ ժամանակ չեն անցկացնում:

Սակայն ներկա պայմաններում, երբ բոլորին հանձնարարված է տանը մնալ, այս կարևոր վիտամինի բացակայությունը կարող է դրսևորվել ավելի սուր կերպով:

Եվ այսպես, անգլիացի մասնագետները խորհուրդ են տալիս վիտամին D ընդունել դեղահաբի կամ կապսուլայի տեսքով ողջ տարվա ընթացքում, եթե՝

  • Դուք գրեթե չեք լինում դրսում, օրինակ, եթե դուք ստիպված եք մնալ տանը առողջական վիճակից ելնելով (սրտի վիրահատությունից, ծանր հիվանդություն տանելուց հետո և այլն)

  • Եթե դուք ապրում եք ծերանոցում

  • Եթե սովորաբար փողոց դուրս գալիս փակ հագուստ եք կրում

  • Մուգ մաշկ ունեցող մարդիկ նույնպես կարող են այս վիտամինի պակասը զգալ, անգամ եթե պարբերաբար դրսում են լինում:

Ինչու է մեզ անհրաժեշտ վիտամին D

Վիտամին D-ն ամրացնում է ատամները, ոսկորներն ու մկանները: Դրա բացակայությունը կարող է առաջացնել ռախիտ՝ ոսկորների թերզարգացում և կմախքի դեֆորմացիա, իսկ մեծահասակների մոտ՝ օստեոմալյացիա՝ ոսկորների փակեցում դրանց ոչ բավարար միներալիզացիայի պատճառով, այսպես կոչվող «մեծահասակների ռախիտ»: 

Загружается новость ... "Право"


Որոշ հետազոտությունների համաձայն, վիտամին D-ի ցածր մակարդակը կապվում է սեզոնային դեպրեսիայի հետ: Կան տվյալներ, որոնք վկայում են, որ այս վիտամինի պակասը կարող է ազդել նյարդային համակարգի և հոգեկան առողջության գործունեության վր:

Կարելի՞ է այն ընդունել մեծ չափաբաժնով 

Դա անել չարժե: Չնայած վիտամին D-ն սննդային հավելումների տեսքով վնասակար չէ, բայց եթե այն ընդունենք ամեն օր և մեծ չափաբաժնով, ապա դա կարող է վնասակար լինել երկարատև հեռանկարով:

Անվնաս չափաբաժինը հետևյալն է՝

  • 1-10 տարեկան երեխաների համար՝ օրական 50 մկգ (միկրոգրամ)

  • Մինչև 12-ամսական մանուկների համար՝ օրական 25 մկգ-ից ոչ ավելի

  • Մեծահասկների համար՝  օրական 100 մկգ-ից ոչ ավելի, իսկ սննդային հավելման տեսքով՝ 10 մկգ օրական

Որոշ դեպքերում, եթե պացիենտի մոտ կա վիտամին D-ի պակաս, բժիշկը կարող է ավելի բարձր չափաբաժին նշանակել: Բժշկի խորհրդատվությունն անհրաժեշտ է բոլոր դեպքերում:

Որոշ հիվանդությունների դեպքում, ինչպես օրինակ, երիկամների հիվանդության, վիտամին D-ի ընդունումը խորհուրդ չի տրվում:

Կարո՞ղ է այն պաշտպանել կորոնավիրուսից

Ոչ, չի կարող: Չկա ոչ մի վկայություն այն բանի մասին, որ այս վիտամինն ինչ-որ ձևով պաշտպանում է կորոնավիրուսով վարակվելուց: 

Այնուամենայնիվ, մասնագետները համարում են, որ համավարակի ժամանակ այն անօգուտ չէ:

Որոշ մասնագետներ տեսնում են կորոնավիրուսով վարակման դեպքում փոխկապակցվածություն օրգանիզմում վիտամին D-ի պակասի և հիվանդության ծանր ընթացքի միջև: Միաժամանակ նման հիվանդների մոտ բարդացումների պատճառները տարբեր են, այդ պատճառով միանշանակ եզրակացության գալ հնարավոր չէ: -0-