438.65
4.42
404.14
+8
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ կառավարությունն Apple–ից անցում է կատարել հայկական արտադրության նոութբուքերի

16:00
04 Հուլիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /Նովոստի Արմենիա/. Կառավարության անդամներն Apple–ից անցում են կատարել ArmTab հայկական արտադրության նոութբուքերի, հայտնում է www.teleсom.arka.am–ը։

Չորեքշաբթի կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է գործընկերների ուշադրությունն այն բանի վրա, որ իրեց սեղաններին դրված են նոր նուոթբուքեր։

«Ինչպես բոլորտ նկատեցիք, փոխվել է կառավարության նիստերի դահլիճի համակարգչային ապահովումը։ Դա կապված է կառավարության մոտեցումների փոփոխությունների հետ, ինչի կապակցությամբ կառավարության անդամների սեղաններին դրված են հայկական արտադրության համակարգիչներ», – ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումըկառավարության առաջնություններից մեկն է, սակայն ոչ միայն ծրագրային ապահովման, այլև կոնկրետ արտադրանքի տեսանկյունից։

Վարչապետը հույս հայտնեց, որ նման փոփոխությունները կանդրադառնան նաև այլ պետական կառույցներին, մասնավորապես, նա անհրաժեշտ համարեց ֆինանսական աջակցություն ցուցաբերել, որպեսզի ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների սեղաններին նույնպես հայկական արտադրության համակարգիչներ հայտնվեն։

«Մեր երկրի համար շատ կարևոր է ներքին արտադրության զարգացումը։ Մենք բոլորս պետք է նախապատվություն տանք հայկական արտադրությանն ու հայկական արտադրանքին։ Ինչպես տեսնում եք, նման հնարավորություն կա», – ասաց Փաշանյանը։

Նա նաև կոչ արեց քաղաքացիներին գնումներ կատարելիս նախապատվությունը տալ հայկական արտադրությանը։

«Դա և′ հաճելի է, և′ շահավետ, ինչպես նաև ավելացնում է տեղական արտադրության ու արտադրողների հնարավորությունները», – ասաց Փաշինյանը։

Technology and Science Dynamics Inc.–ը հիմնադրվել է 2013 թվականի հոկտեմբերի 11-ին և զբաղվում է հայկական առաջին դյուրակիր համակարգիչների՝ պլանշետների արտադրությամբ: Արտադրության շրջանակում արդեն կան անդրոիդ համակարգով փորձնական հավաքված պլանշետ (Armtab) և առաջին հայկական հեռախոս (Armphone): Պլանշետի ծրագրային և սարքային ապահովման դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ-ում և Հոնկոնգում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին