ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կհրավիրվի մամուլի ասուլիս` նվիրված Street Workout-ի Հայաստանի 4–րդ առաջնությանը

27.10.2016, 16:44
Ուրբաթ` հոկտեմբերի 28–ին, ժամը 13։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կհրավիրվի մամուլի ասուլիս, որը  նվիրված կլինի Street Workout-ի Հայաստանի չորրորդ առաջնության ազդարարմանը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կհրավիրվի մամուլի ասուլիս` նվիրված Street Workout-ի Հայաստանի 4–րդ առաջնությանը
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ուրբաթ` հոկտեմբերի 28–ին, ժամը 13։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կհրավիրվի մամուլի ասուլիս, որը նվիրված կլինի Street Workout-ի Հայաստանի չորրորդ առաջնության ազդարարմանը:

Առաջնությունն իրենից ներկայացնում է մրցույթ, որին մասնակցելու են Street Workout-ի ուժեղագույն աթլետները Հայաստանի 13 քաղաքներից և Արցախից։ Street Workout-ի Հայաստանի առաջնության կազմակերպիչն է Street Workout հայաստանյան ֆեդերացիան: Վերջինիս նպատակն է Հայաստանում քարոզել առողջ ապրելակերպ, մասսայականացնել բակային մարզումների մշակույթը, նպաստել ֆիզիկապես առողջ, ուժեղ և խելացի սերնդի ձևավորմանը, պայքարել ծխախոտի և ալկոհոլի օգտագործման վատ սովորությունների դեմ:

Առաջնությանը ներկա է գտնվելու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Ասուլիսի բանախոսներն են`

• Ղազար Հակոբյան, Street Workout հայաստանյան ֆեդերացիայի ղեկավարման խորհրդի նախագահ,
• Արթուր Հարությունյան, Street Workout հայաստանյան ֆեդերացիայի ղեկավար,
• Սամվել Մերթարջյան, Երևանի քաղաքապետին կից երիտասարդական հարցերի խորհրդի փոխնախագահ,

Ասուլիսի ընթացքում առաջնության կազմակերպիչները կներկայացնեն միջոցառման նպատակներն ու մանրամասները:

«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։

Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80։

Email: press-center@newsarmenia.am

Համակարգող` Մարիամ Սարգսյան, (091) 11 10 30։ -0-