ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կհրավիրվի ասուլիս Ռուսաստանի, Հայաստանի և Արցախի միջև հումանիտար գործակցության վերաբերյալ

17.05.2017, 14:43
Հինգշաբթի` մայիսի 18–ին, ժամը 11–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում  կհրավիրվի ասուլիս Ռուսաստանի, Հայաստանի և Արցախի միջև հումանիտար գործակցության վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի` մայիսի 18–ին, ժամը 11–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Ռուսաստան–Հայաստան–Արցախ. մարդասիրական գործակցություն ստեղծագործության և արվեստի ոլորտի նախագծերում» թեմայով։

Մամուլի ասուլիսի ընթացքում ծրագրվում է քննարկել Ռուսաստանի, Հայաստանի և Արցախի հումանիտար գործակցության հարցեր։ Կանցկացվի նաև «Մեր Պուշկինը» յուրահատուկ գրական մրցույթի ներկայացումը, որի մասնակիցներին առաջարկվել է փոխադրել ռուս մեծ բանաստեղծի սյուժեները ժամանակակից ոճով։

Մամուլի ասուլիսի մասնակիցներն են`

- հրապարակախոս, հումանիտար փոխգործակցության նախագծերի հեղինակ Դենիս Դվորնիկովը (Ռուսաստան),

- Ռուս–հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտորի օգնական, event-manager Գոհար Ղումաշյանը (Հայաստան)

- «Կերպար» գրական ակումբի պատասխանատու քարտուղար Նարինե Դավիդյանը։

«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնի հասցեն`

Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։

Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80։

Email: press-center@newsarmenia.am

Համակարգող` Մարիամ Սարգսյան, (091) 11 10 30։ -0-