ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. Իմպերիում պլազա բիզնես կենտրոնի կոնֆերանս դահլիճում կկայանա կլոր սեղան` «Կիևյան մայդանի մարտահրավերը` որպես տարածաշրջանային անկայունության կարևորագույն գործոն» թեմայով
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ուրբաթ` հոկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Իմպերիում պլազա բիզնես կենտրոնի նիստերի դահլիճում (հասցե՝ Ամիրյան 4/7, 3-րդ հարկ) կանցկացվի կլոր-սեղան քննարկում «Կիևյան մայդանի մարտահրավերը` որպես տարածաշրջանային անկայունության կարևորագույն գործոն» թեմայով:
Հիմնական զեկուցողներն են`
- Երևանի աշխարհաքաղաքական ակումբի խորհրդի ղեկավար Արման Բոշյանը,
- «Պատմական ժառանգություն» հասարակական կազմակերպության ղեկավար Տարաս Գագնիձեն (Վրաստան),
- Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը (Ուկրաինա):
Քննարկմանը կմասնակցեն գիտնականներ, փորձագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ, քաղաքագետներ, հրապարակախոսներ և լրագրողներ:
Միջոցառումը կազմակերպել է Երևանի աշխարհաքաղաքական ակումբը։
Կազմակերպիչների կոնտակտային տվյալները`
Արման Բոշյան`(093) 30-33-83
E-mail: geoclub.info@gmail.com
Հասմիկ Սահակյան (094) 18-33-77 –0—

