ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա տեսակամուրջ՝ «Ռազմական ակտիվացում Հարավային Կովկասում, երկրորդ հակառուսական ճակա՞տ» թեմայով

23.09.2014, 13:46
Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 15:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Միջազգային լրագրության և հետազոտությունների կենտրոնի «Փորձագիտական միջավայր» ակումբի նիստը՝ «Ռազմական ակտիվացում Հարավային Կովկասում, երկրորդ հակառուսական ճակա՞տ» թեմայով` Մոսկվա-Թբիլիսի-Երևան տեսակամրջի ձևաչափով:  
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա տեսակամուրջ՝ «Ռազմական ակտիվացում Հարավային Կովկասում, երկրորդ հակառուսական ճակա՞տ» թեմայով

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 15:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Միջազգային լրագրության և հետազոտությունների կենտրոնի «Փորձագիտական միջավայր» ակումբի նիստը՝ «Ռազմական ակտիվացում Հարավային Կովկասում, երկրորդ հակառուսական ճակա՞տ» թեմայով` Մոսկվա-Թբիլիսի-Երևան տեսակամրջի ձևաչափով: 

Վերջին ամիսներին Հարավային Կովկասում ռազմական ակտիվությունն ուժեղացել է. Վրաստանն ու Ադրբեջանն ընդունում են ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Թուրքիայի և Իսրայելի պաշտպանության նախարարների և գեներալների այցերը, լայնամասշտաբ զորավարժություններ են իրականացնում, հաճախակի են դարձել Լեռնային Ղարաբաղի շուրջ սադրանքները: Իրավիճակը զարգանում է ուկրաինական ճգնաժամի և «Իսլամական պետության» ահաբեկչական ակտիվության կտրուկ աճի ֆոնին:

Որո՞նք են Հարավային Կովկասում լարվածության աճի պատճառները։ Ռուսաստանի հակառակորդների հաջորդ թիրախը չի՞ դառնա Հայաստանը, որը Մաքսային միության ինտեգրման ճանապարհն է ընտրել։ Երկրի հարավային սահմաններին  «երկրորդ հակառուսական ճակատի» բացման նախապատրաստությու՞ն է ընթանում։ Ինչպե՞ս բարձրացնել Ռուսաստանի և նրա գործընկերների հարավային սահմանների անվտանգությունը: Միջոցառման մասնակիցները կքննարկեն այս և այլ հարցեր:

Մոսկվայում տեսակամրջին կմասնակցեն՝

- «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ միջազգային լրագրության և հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վերոնիկա Կրաշենինիկովան,

- ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ, kavkazoved.info կայքի գլխավոր խմբագիր Անդրեյ Արեշևը,

- լրագրող, կովկասագետ Ելենա Բադյակինան:

Թբիլիսիում տեսակամրջին կմասնակցի՝

- «Չեզոք Վրաստան» կուսակցության առաջնորդ, Վրաց-ռուսական բարեկամության կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Վալերի Կվարացխելիան:

Երևանում տեսակամրջին կմասնակցի՝

- քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն է` Երևան, Վարդանանց փ., 7։

Հեռախոսահամարներ` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108),

56-72-10 (ներքին` 108)։

Հասմիկ Սահակյան, հեռ.` (094) 18-33-77։-0--