ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկազմակերպվի ասուլիս` նվիրված հաշմանդամություն ունեցող մարդկանց համար աշխատատեղերի ստեղծմանն ուղղված նախագծին
17.09.2014,
13:00
Հինգշաբթի` սեպտեմբերի 18-ին, 12։30-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն UITE–ի, Save the Children–ի և «Ինսթիգեյթ Մոբայլ»–ի համատեղ նախագծի արդյունքները` ուղղված հաշմանդամություն ունեցող մարդկանց սոցիալական ինտեգրմանն ու աշխատանքի տեղավորման խնդիրների լուծմանը։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի` սեպտեմբերի 18-ին, 12։30-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն UITE–ի, Save the Children–ի և «Ինսթիգեյթ Մոբայլ»–ի համատեղ նախագծի արդյունքները` ուղղված հաշմանդամություն ունեցող մարդկանց սոցիալական ինտեգրմանն ու աշխատանքի տեղավորման խնդիրների լուծմանը։
Ասուլիսի բանախոսները`
UITE գործադիր տնօրեն Կարեն Վարդանյան,
«Save the Children» կազմակերպության LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարկիսովա,
«Ինսթիգեյթ Մոբայլ» ՓԲԸ–ի տնօրեն Արտակ Չոփուրյան։
«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն է` Երևան, Վարդանանց փ., 7։
Հեռախոսահամարներ` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108)։
Հասմիկ Սահակյան, հեռ.` (094) 18-33-77։-0--

